Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Մենք ամենավստահելի գործընկերն ենք». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 19,2014 11:05

Հատված ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցազրույցից:

– Սահմանադրական բարեփոխումների պատճառով մյուս ուժերի հետ տարաձայնությունները հնարավո՞ր է ընդհանրապես Քառյակից դուրս գալու հիմք դաոնան։

– Այս պահին մենք նման հոռետեսական սցենարի հույս չունենք, նման պատկերացում չկա։ Թե՛ Քառյակի ձեւավորման սկզբում, թե՛ ընթացքում նշվել է, որ այնտեղ, որտեղ կա կոնսենսուս, Քառյակի ձեւաչափը պահպանվելու է, ու կա հնարավորություն բազմաթիվ հարցերում համագործակցելու՝ օրենսդրական նախաձեռնությունների ու այլ հարցերի շրջանակում։ Ես հույս ունեմ, որ մեր գործընկերները, ըմբռնումով մոտենալով այս տեսակետին, իրենք էլ կձգտեն փայփայել Քառյակը։

Այս պահի դրությամբ Քառյակի ուժերի հետ հակասությունը միմիայն սահմանադրական բարեփոխումների հարցն է, հետագայում ի՞նչ ընթացք կլինի՝ դժվարանում եմ ասել։ Պատկերացրեք մի վիճակ, երբ իշխանություններն ընդունում են մեր առաջարկները բարեփոխումների վերաբերյալ, մենք կանգնում ենք լրիվ նոր իրավիճակի առաջ, դա ենթադրում է, որ եթե մեր առաջարկները ընդունվեն, մենք մեր գործընկերների հետ պետք է լրիվ այլ հարթությունում աշխատենք, իսկ եթե կշարունակեն դեմ արտահայտվել, սա կարող է բերել բացասական դրսեւորումների, բայց ես հույս ունեմ, որ մեր մասնակցությունը բարեփոխումներին թույլ կտա քաղաքական մյուս ուժերին հակափաստարկներ բերել, ու պահի ազդեցության տակ հայտարարություններ չեն անի։

– Պարոն Սինասյան, հանրահավաքին չմասնակցելու որոշումից հետո ՀՅԴ-ն միանգամից հայտնվեց մյուս ուժերի քննադատության թիրախում։ Մասնավորապես, ձեզ համարում են դավաճան ու անվստահելի գործընկեր։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս մեղադրանքներին։

– Ես նման տափակ ու հիմնազուրկ գնահատականների չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ անիմաստ է նման հայտարարություններ անելն ու դրանց լուրջ պատասխանելը։ Դաշնակցությունը 124 տարվա պատմության մեջ միշտ առաջնորդվել է պետականության շահերով։ Եթե մենք հիմա գտնում ենք, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են երկրում փոփոխությունների հասնելու մասով, ու էդ պատճառով չենք մասնակցում հանրահավաքին, որ տարակարծությունները հանրահավաքում չերեւան, նշանակում է, որ մենք ամենավստահելի գործընկերն ենք։ Մենք կարող էինք, չէ՞, մասնակցել հանրահավաքին ու լրիվ տարբերվող տեսակետ հայտնել։ Դա չարեցինք, ու հիմա մեզ մեղադրողների գնահատականների ճշմարտացիությունը դուք որոշեք:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930