Հարց կարող է առաջանալ՝ Սերժ Սարգսյանը համակարգային իշխանափոխությո՞ւն է ուզում։ Իհարկե՝ ոչ։ Թեեւ վատ չէր լինի, որ ուզենար, որովհետեւ այսպես երկիրն առաջ չի գնում։ Մեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ ՀԱԿ-ը (Լեւոն Տեր-Պետրոսյանը) եւ ԲՀԿ-ն երբեք չեն համաձայնի առաջարկվող խորհրդարանական կառավարման համակարգին, եւ Դաշնակցությունը միայնակ կմնա իր տեսակետով։ Եվ նա այդ հողի վրա ճեղքում է քառյակը՝ ներքուստ համաձայն չլինելով խորհրդարանական համակարգի անցնելուն։ Եվ սա, մեր կարծիքով, վերջին հարվածն ու ճեղքումը չէ։
Հաջորդ հարվածը կարող է հետեւել եռյակի հանրահավաքի օրը կամ նույնիսկ մինչ այդ։ Դա կարող է լինել ոչիշխանական քառյակի 12+1 կետերի կամ մեկ այլ խնդրի հետ կապված։ Քառյակի փոխհարաբերություններում ինչն է շա՞տ՝ ներքին հակասությունները, իսկ Սերժ Սարգսյանն այդ հակասությունների վրա խաղալ, դրանցով վերադասավորումներ անել կարողանում է։
Ավարտելով՝ երկու բառ ասենք հետագա հնարավոր ընթացքի մասին։ Չի բացառվում, որ Դաշնակցության նույնիսկ բոլոր առաջարկները հաշվի առնվեն բարեփոխումների փաթեթում, բայց ՀՀԿ-ն ներքին հրահանգ ստանա, որ հանրաքվեով պետք է «ոչ» ասել առաջարկվող տարբերակին։ Արդյունքի մասին թույլ տվեք չխոսել, որովհետեւ այն առավել քան ողբալի կլինի երկրի համար։ Իսկ եթե թվաբանական արտահայտությամբ ներկայացնենք, կստացվի, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» այն գումարելիները դարձան, որոնց շնորհիվ ժողովուրդը մնաց իր հին տաշտակի ու վաղուց ճաք տված համակարգի դեմ միայնակ։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
Հանրահավաքը լուրջ գլխացավանք ա դառել իշխանությունների համար ու սկսել են անիմաստ պռովակացիոն ինֆորմացիաներ տարածել, բայց հասկանալ ա պետք, որ դա ներքին հակասություններ չեն, այլհարցի հետ կապված տարբեր հայացքներ, որի արդյունքում էլի ընդհանուր հայտարարի են գալու Քառյակի անդամները․
Քառյակում ներքին հակասությունները ընդամենը ոմանց երևակայության արդյունքն են և իշխանությունների երազանքն ու ցանկությունը, ինչպես նաև ակնհայտ խուճապի արդյունքը. և որքան մոտենա հանրահավաքի օրը, այնքան այդ խուճապը ավելի ակնհայտ է դառնալու, իսկ նման նյութերը ավելի շատ