Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միասնական հանրահավաքը՝ ի օգուտ Սերժ Սարգսյանի՞. «Ա1+» (տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2014 10:40

Սահմանադրական բարեփոխումները առի՞թ են, թե՞ պատճառ՝ ոչ իշխանական քառյակի հանրահավաքներին չմասնակցելու համար։ ՀՅԴ-ի քայլը քաղաքագետները տարբեր կերպ են մեկնաբանում։

«Պատճառն այն է, որ քառյակի երկար չգոյատեւման հիմքը դրված էր հենց սկզբից, քանի որ սա արհեստածին կառույց էր եւ խնդիրները որ նրանք դնում էին՝ 12 կետից բաղկացած, կարծում եմ՝ լուրջ քաղաքական բաղադրիչ չունեին»,- ասում է Աղասի Ենոքյանը։
Ըստ Հարություն Մեսրոբյանի՝ քառյակի ձեւավորման պահից ես ասել եմ, որ քառյակը չի կարող կուռ մի ուժ լինել, այն պարզ պատճառով, որ քառյակի մեջ մտած կուսակցությունները ոչ մի գաղափարական ընդհանրություն չունեն»։

Քառյակում ամեն մեկն իր շահն է ունեցել, եւ այն ի սկզբանե մի նպատակ է հետապնդել՝ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի կարծիքն է։ Այն է՝ ստեղծել տպավորություն, թե Հայաստանում ընդդիմություն կա ու ՀՀԿ-ն է դրության ամբողջական տերը. «Քառյակը հենց էդ է ցույց տալիս, ու կոծկում է մենաշնորհը, բայց պետք չէ մոռանալ, որ այդ բոլոր ուժերը մասնակցել են ընտրություններին ու լեգիտիմացրել այդ բոլոր կեղծարարությունները»։


Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930