Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին
Հարց: Ինչպե՞ս կմեկնաբանեք Շոտլանդիայում կայացած հանրաքվեն:
Պատասխան: Անկախ հանրաքվեի արդյունքներից՝ շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում:
Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։
ՀՀ ԱԳՆ