«Apple» ընկերության նոր «iPhone 6+»-ը այս ուրբաթ՝ սեպտեմբերի 19-ին, կվաճառվի Բեռլինի «Apple store»-ում («Apple»-ի խանութում): Չնայած դեռ ընկերության նոր հեռախոսի վաճառքի մեկնարկին մի քանի օր կա, աշխարհահռչակ ընկերության բեռլինյան խանութի դիմաց այստեղի քաղաքացիներից ոմանք արդեն վրաններ են խփել դեռ կիրակի օրվանից: Մեզ հետ զրույցում «Apple»-ի «երկրպագուներից» մեկն ասաց, որ ինքը գիտի՝ «iPhone 6+» գնելու համար գալու են հազարավոր մարդիկ, այդ պատճառով նա օրեր առաջ սպասելու է խանութի դռան դիմաց նստած, ու համոզված է, որ ընկերության նոր հեռախոսը լավագույնն է լինելու նախկիններից:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բեռլին
«Առավոտ» օրաթերթ
18.09.2014