Արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը տարիների ընթացքում աշխարհի հայկական բոլոր համայնքներն ընդգրկող յոթ հազար հին լուսանկար է հավաքել:
Աշխարհի հայության մասին հին լուսանկարների՝ Բակուր Կարապետյանի անձնական հավաքածուի մեջ առանձին տեղ է գրավում Արևմտյան Հայաստանի բաժինը. «Սա հայոց պահանջատիրությունն է Արևմտյան Հայաստանի նկատմամբ»,- ասում է Բ. Կարապետյանը:
Կարդացեք նաև
Այս լուսանկարների մի մասն այսօր պարոն Կարապետյանը ցուցադրեց Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության ներկայացուցչությունում:
«Արևմտյան Հայաստանը մինչև 1915 թվականի լուսանկարներում» խորագրով ցուցահանդեսում ներկայացվեց Արևմտյան Հայաստանի վեց նահանգների և Կիլիկիայի մասին պատմող լուսանկարների մի հատվածը:
«Արդեն տասը տարի է, որ հավաքում եմ այս լուսանկարները,- ասում է Բ. Կարապետյանը,- հավաքածուում անգամ 1870 թվականի լուսանկար կա: Դրանք ձեռք բերելու համար բավականին մեծ աշխատանք եմ տարել: Տարբեր արխիվներ եմ քրքրել, եղել է՝ կռվով եմ ձեռք բերել, գնել եմ որոշները… Եթե մի բանով հետաքրքրվում ես, կարողանում ես դրան հասնելու ուղիներ գտնել»:
Լուսանկարները՝ «Ավետիս» կայքէջից
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ