Բիլբաոյում մեկօրյա հանգստից հետո շախմատային «Մեծ սաղավարտի» մասնակիցներն այսօր վերսկսեցին պայքարը:
Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց Ուկրաինան ներկայացնող Ռուսլան Պոնոմարյովի հետ, իսկ աշխարհի թագի հավակնորդ, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը հաղթեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյին՝ ավելի ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Անանդը չորրորդ տուրից հետո ունի 10,0, Արոնյանը՝ 6,0, Պոնոմարյովը՝ 4,0, Վալյեխոն՝ 1,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armchess.am-ի