Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեր է հորդում Դանիել Վարուժան Հեճինյանի գործերից». Հրանուշ Հակոբյան

Սեպտեմբեր 18,2014 20:46

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի «Խաղաղության արվեստ» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ազգային պատկերասրահի 3 սրահներում ցուցադրված 61 կտավներից 40-ը գրաֆիկական աշխատանքներ են, իսկ 21-ը՝ գեղանկարներ:

2014-09-18-17.40

«Այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք տաղանդավոր հայեր ունենք, որոնցից մեկը Դանիել Վարուժան Հեճինյանն է: Հետաքրքիր է նրա անունը: Այս մանկիկը, երբ ծնվեց, նրան կոչեցին Դանիել Վարուժան, և նա, կարծես թե, այդ անվանը հավատարիմ և մեր ամենատաղանդավոր բանաստեղծի գեներն իր մեջ կրելով՝ դարձավ նկարիչ: Եթե Դանիել Վարուժանը մեր ցավը գրչով ներկայացրեց, ապա Դանիել Վարուժան Հեճինյանն այն ներկայացնում է վրձնով: Իսկ ամենակարևորն այն է (Ցեղասպանությունից զատ), որ նա կարողանում է իր նկարներով, իր գույներով աշխարհին զարմացնել, պարտադրել, ԱՄՆ-ի նման մի երկրում ստիպել, որ հաշվի նստեն մեր արվեստի հետ: Մեր սիրելի Վարուժանի աշխատանքներում սեր կա, սեր է հորդում նրանցից»,- իր ողջույնի խոսքով նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Դանիել Վարուժան Հեճինյանն էլ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել հայրենիքում այսպիսի մի ցուցահանդես կազմակերպելու գործում:

2014-09-18-17.39

Ցուցահանդեսին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչներ, արվեստագետներ:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խաղաղության արվեստ» հավաքածուի կտավներից մեկը կոչվում է «Դարի ոճիրը», մյուսը՝ «Ցեղասպանությունից անկախություն»: Այն ներկայացնում է նախորդ դարի առաջին ցեղասպանությունը, հաջորդող ոճիրները, մարդկային անգթությունն ու անհանդուրժողականությունը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930