Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Մանսուրյանը կարող էր հաշտեցնել աշխարհի ավանգարդիստական զարգացումները հայ իրականության հետ»

Սեպտեմբեր 18,2014 19:59

«Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական վերելքի դերում շատ կարեւորվեց Վեբերնի դերը»,-այսօր  «Նարեկացի» արվեստի միությունում կարծիք հայտնեց արվեստաբան Մհեր Նավոյանը`«Մանսուրյանը եւ հայ արվեստը» թեմայով դասախոսության ժամանակ: Հիշեցնենք, որ միությունում անցկացվում են մանսուրյանական օրեր` հանրահայտ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակի կապակցությամբ, որոնց շրջանակում անցկացվում է դասախոսությունների շարք՝ նվիրված կոմպոզիտորի արվեստին:

IMG_3401

Կոմպոզիտորի արվեստը, սակայն, միայն «Վեբերնի ուսերին» նստած չի եղել: Արվեստաբանի կարծիքով Կոմիտասն էլ իր  տեսակի մեջ սկզբնակետ է հանդիսացել Մանսուրյանի արվեստի համար: «Տիգրան Մանսուրյանը կարող էր հաշտեցնել աշխարհի ավանգարդիստական զարգացումները հայ իրականության հետ»,-իր զուգահեռներում նման եզրահանգում արեց բանախոսը:

Մանսուրյանի`բարոկկոյի շրջանի ստեղծագործությունների մասին խոսելիս, տեսաբանը հատկանշական համարեց, որ կոմպոզիտորը հիմք է ընդունել հայ միջնադարյան գրականությունը: Մասնավորաբար, Նահապետ Քուչակի հայերենները: Դրանք ժամանակին որակվել են «կոմպրոմիսային» երաժշտություն, քանզի ավանգարդիստ կոմպոզիտորը տեղի է տվել ավանդականին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930