Երևան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր վերահաստատել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդու` Ռոմա Գասպարյանի նկատմամբ կալանքի որոշումը:
Այսպիսով, փաստորեն, մարդու առևանգման համար մեղադրվող Ռոմա Գասպարյանը կշարունակի մնալ ազատազրկված: Նա այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Հիշեցնենք, պատգամավորի որդին սեպտեմբերի 17-ին ձերբակալվել էր 2014թ. հունիսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակներում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը: 2014թ. հուլիսի 7-ին դատարանի կողմից Ռոմա Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում