Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանին. «Ի՞նչ է ինքն աշխատում`սառը ցնցո՞ւղ, սանտեխնի՞կ»

Սեպտեմբեր 18,2014 17:36

«Վովա Գասպարյանն ավելի շատ խոսում էր` որպես մարդ, քան որպես ոստիկանապետ»,-Aravot.am-ի հարցին` թեժ աշունը սառը ցնցուղով ավելի թեժացնելու մասին` ՀՀ ոստիկանապետի հայտարարությունը ընդունել որպես սպառնալի՞ք, թե՞ ոստիկանապետի լիազորությունների գերազանցում, այսպես պատասխանեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Նա նշեց, թե իր համար նույնքան դժվար է խոսել Վովա Գասպարյանի մասին, որքան դժվար է հենց ոստիկանապետին տալ հարցազրույցներ: Այդ հանգամանքը նա պայմանավորեց Վլադիմիր Գասպարյանի` արցախյան ազատամարտի ակունքներում կանգնած լինելու փաստով. «Ինքը եղել է արցախյան պայքարի ակունքներում և շատ հաճախ իրեն ավելի շատ քաղաքական գործիչ, քան ոստիկանապետ, կամ գործադիրի ներկայացուցիչ է զգում: Սխալ է, որ իրեն թույլ է տալիս անել այն հայտարարությունները, որոնք պետք է անի քաղաքական գործիչը: Ոստիկանապետը պիտի անի մեկ հայտարարություն` մենք կոչված ենք նրա համար, որ ՀՀ-ում ցանկացած մարդ ու կուսակցություն լինի օրենքի շրջանակներում, ընդ որում, այդ օրենքի շրջանակները շատ հաճախ ինքը չպիտի որոշի, այլ հրահանգ տրվի ավելի դրան ուղղված մարմինների կողմից. դատարան, դատախազություն»:

Պարոն Իգիթյանի կարծիքով` նման հայտարարություն «կսազեր» Էդուարդ Շարմազանովին, կամ Գալուստ Սահակյանին. «Ի՞նչ է ինքն աշխատում ` սառը ցնցուղ, սանտեխնի՞կ կամ ինքը նկատի ունի, որ ջրցան մեքենանե՞րը կօգտագործի, կամ ի՞նքը պետք է որոշի` այդտեղ օրենքը խախտվե՞լ է, թե` ոչ: ՀՀ ոստիկանապետը նման հայտարարություն անելու իրավունք չունի: Եվ եթե մեր մեծամասնություն լինելու ժամանակ այսպիսի բան լիներ, ես այդ հարցը կբարձրացնեի խորհրդարանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930