Այսօր Ուկրաինայում ուկրաինա-ամերիկյան զորավարժություններ են տեղի ունենում, որոնց Հայաստանը մասնակցել է 1995-ից:
Այսօր լրագրողները նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցին, թե ինչո՞ւ է այս տարի Հայաստանը նախապես ասել, որ կմասնակցի, բայց վերջին պահին մտքափոխվել է եւ մերժել, ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը:
Նախարարը պատասխանեց. «Ուկրաինայում այդ զորավարժությունների նախապատրաստական փուլի բոլոր խորհրդակցություններին Հայաստանը մասնակցել է: Բայց ուկրաինական կողմից Հայաստանին հրավեր չի եղել, որպեսզի մենք մասնակցենք զորավարժություններին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Անկախ այն բանից ,Հայաստան հրավեր ստացել է ,թե `ոչ,Հայաստանը չպետք է մասնակցեր մի երկրում անցկացվող զորավարժություններին ,որը հանդես է գալիս Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի դեմ և գլորվել է ՆԱՏՕ կոչված ռազմական բլոկի գիրկը: