Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի հարակից գյուղերի վառելափայտի հարցը կլուծվի

Սեպտեմբեր 18,2014 17:24

Հաղարծին գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ բողոքողների կողմից այսօր առավոտյան փակված միջպետական ճանապարհը կեսօրին բացվել է:

Ճանապարհը փակել էին Դիլիջանի հարակից Հաղարծին, Թեղուտ, Գոշ գյուղերի, նաեւ Դիլիջան քաղաքի բնակիչները: Նրանք բողոքել են, որ հնարավորություն չունեն Դիլիջանի ազգային պարկի տարածքից ձմռան վառելափայտ հայթայթելու, բնական գազն էլ թանկացել է: Մարդիկ դժգոհել են, որ համայնքներից դեպի անտառներ տանող ճանապարհներին ազգային պարկի աշխատողների կողմից արգելափակոցներ են դրվել, որոնք թույլ չեն տալիս անտառի բարիքներից օգտվելու:

Ճանապարհը փակածների պատվիրակությունը եղել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի աշխատասենյակում, որտեղ ներկա են եղել նաեւ մարզի դատախազ Տիգրան Սարգսյանը, ոստիկանության մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանը, բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող Դիլիջանի ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Սահակ Մուրադյանը, Դիլիջանի հարակից համայնքների ղեկավարներ:
Բնապահպանության նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ վերոհիշյալ գյուղերի բնակիչների ձմռան վառելափայտի հարցը կլուծվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930