Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավտոներկրողները դժգոհ են «գողի կարգավիճակում» աշխատելուց

Սեպտեմբեր 18,2014 16:51

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի որոշ վիճարկելի կետերի վերանայման պահանջով դիմել ենք վարչապետին, որպեսզի ավտոներկրումը ներգրավվի հարկային դաշտ»,-այսօր «Հայելի« ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով` այդ դեպքում ավտոներկրողները կկարողանան սահմանված կարգով աշխատել այդ դաշտում, իսկ իրենց շահույթից մեկ տոկոս հատկացնել պետությանը՝ որպես հարկ: Այժմ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ մեկ քաղաքացին իրավունք չունի մեկից ավելի անշարժ գույք վաճառել իր անվան տակ, հակառակ դեպքում նա համարվում է ապօրինի ձեռնարկատեր:
Տիգրան Հովհաննիսյանը նեղսրտեց, թե 2009-ից իրենք պայքարում են այդ օրենքի դեմ և ստիպված հայտնվում գողի կարգավիճակում: Նա հավելեց. «Մենք ինքներս ենք խնդրում կառավարությանը, որ հարկ վճարենք»:

Տիգրան Հովհաննիսյանն անդրադարձավ այս օրենքի պատճառով առաջացած այլ կոնկրետ խնդիրների, որոնց հետ առնչվել են կոնկրետ անձինք. «Կամո Մարությանը, որ 2009-ին 2 մեքենա է ներկրել և վաճառել, 2011-ին քրեական գործ է հարուցվել՝ մեղադրանքով, թե նա ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղվում»:

Ավտոներկրողների միության անդամ Կամո Մարությանն էլ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին՝ ասաց. «Այժմ ամբողջ գույքս գտնվում է կալանքի տակ, գործը քննվում է վարչական դատարանում: Ուզում են մեզ ծուղակը գցել: Չորս տարի ընկել եմ իրենց դռները: Ես այս պետության թշնամի՞ն եմ, ես լավություն եմ արել ձեզ, ես պետբյուջե մեծ գումարներ եմ վճարել: Այս օրենքը ընդհանրապես պետք է հանել»:
Տիգրան Հովհաննիսյանը հավելեց. «Մենք բոլորս երկրորդ մեքենան ներկրում ենք այլ քաղաքացու անունով, որովհետև 5000 դոլարանոց մեքենա վաճառելով՝ 10 տոկոս շահույթ ենք ունենում, բայց օրենքը պահանջում է, որ 16 տոկոս հարկ վճարենք: Մենք երազում ենք, որ անկախացումից ի վեր այնպիսի վիճակ ստեղծվի, որպեսզի մենք կարողանանք դառնալ հարկատու, ոչ թե գողի նման այլ քաղաքացիների անունով ներկրենք և վաճառենք»:
Այնուհետև նոր կառավարությանը կոչ արեցին կասեցնել այս օրենքները, բայց դեռ արձագանք չեն ստացել

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930