Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին և 18-ին Անի հյուրանոցում կայացավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի, աշխարհասփյուռ կառույցների և մամուլի պատասխանատուների համատեղ փակ խորհրդաժողովը, որտեղ արծարծվեցին կուսակցության ներքին կազմակերպչական, Հայ Դատի լոբբիստական աշխատանքների հետ կապված և ՍԴՀԿ հովանու տակ գտնվող լրատվամիջոցների աշխատանքների համադրման հարցեր:
Խորհրդաժողովի ժամանակ կուսակցության կազմակերպչական բոլոր մարմիններին հստակ հանձնարարականներ տրվեցին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ակտիվացնել լոբբիստական աշխատանքները միջազգային և ներպետական բոլոր ատյաններում: Նույնատիպ համադրականներ տրվեց նաև Արցախի հիմնախնդրի հարցում՝ պաշտպանելու Արցախի Հանրապետության ինքնորոշման միջազգային իրավունքը:
Անդրադարձ եղավ նաև Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներին, որտեղ ևս մեկ անգամ շեշտվեց Հայաստանի ժողովրդի ընկերային արդարության ու երկրում ժողովրդավարության հաստատման հարցում ՍԴ Հնչակյան կուսակցության վճռականությունը:
ՍԴՀԿ մամլո դիւան