Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը հոկտեմբերի 10-ին կստորագրի ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը». համոզված են ռուս վերլուծաբանները

Սեպտեմբեր 18,2014 15:50

Այսօր «Նովոստի» մամուլի ակումբում տեղի ունեցած «Եվրասիական ինտեգրման արդիական հարցերը» թեմայի շուրջ ասուլիսի ընթացքում, ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սիտինը պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը հոկտեմբերի տասին վերջապես կստորագրի՞ Եվրասիական Տնտեսական Միության անդամ դառնալու համաձայնագիրը, պատասխանեց, որ այսօրվա դրությամբ ստորագրելու հավանականությունը բարձր է. «Այն հանգամանքները, որոնց պատճառով անընդհատ հետաձգվում էր համաձայնագրի ստորագրումը, կապված էին տեխնիկական եւ դիվանագիտական խնդիրների հետ եւ ոչ թե ԵՏՄ-ի ներսում Հայաստանի անդամակցության շուրջ տեղի ունեցող անհամաձայնությունների հետ։ Հոկտեմբերի տասին հավանաբար Հայաստանը կստորագրի համաձայնագիրը»։

Բանախոսը տեղեկացրեց, որ Հայաստանի անդամակցության շուրջ լուրջ տարաձայնություններ չկան ԵՏՄ-ի ներսում եւ որ բոլոր երկրները կողջունեն Հայաստանի անդամակցությունը։

«Ցիտադել» վերլուծական նախագծի ղեկավար Ալեքսանդր Շպակովսկին էլ իր խոսքում նշեց, որ Հայաստանի անդամակցության հարցն ունի քաղաքական որոշում. «Արդեն ճանապարհային քարտեզը հաստատվել է, ԵՏՄ անդամ երկրների կողմից, այդ թվում նաեւ Հայաստանի կառավարության կողմից, իսկ մնացյալը արդեն կրում է տեխնիկական բնույթ։ Չէի ցանկանա գուշակություններ անել հոկտեմբերի տասի վերաբերյալ։ Կապ չունի, թե երբ կստորագրի Հայաստանը։ Համոզված եմ, որ մոտ ապագայում Հայաստանը կլինի ԵՏՄ անդամ, դա արդեն որոշված է»։

Բանախոսները հույս հայտնեցին, որ Հայաստանի ինտեգրման գործընթացում Հայաստանը կկարողանա նպաստել այնպիսի երկրների ինտեգրմանը ինչպիսին Իրանն է։ Իսկ այն երկիրը, որը Հայաստանից հետո, հավանաբար, կդառնա ԵՏՄ անդամ՝ Ղրղըզստանն է, հայտնեցին բանախոսները։

Այն հարցին, թե ինչպես են վերաբերվում բանախոսները Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ սերտ հարաբերություններին, այն դեպքում, երբ Ուկրաինական ճգնաժամի պատճառով սրվել են Ռուսաստանի եւ արեւմուտքի միջեւ հարաբերությունները, Ալեքսանդր Շպակովսկին ասաց. «Մենք երբեք չեն դրել Հայաստանի առջեւ կամ-կամ- ի խնդիրը, ինչպես Եվրաինտեգրման գործընթացում անում էր Ֆյուլեն, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը իր ցանկությունը հայտնեց դառնալ Մաքսային միության անդամ։ ՆԱՏՕ-ի հետ կարող են հարաբերություններ լինել, բայց Հայաստանի պարագայում ռազմաքաղաքական հիմնական մասը ապահովում է Ռուսաստանը»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930