Լրահոս
Օրվա լրահոսը

Շոտլանդիայում ռեֆերենդում է անցկացվում. Ոչ քաղաքակիրթ երկրները նյարդայնանում են

Սեպտեմբեր 18,2014 15:41

Այսօր` սեպտեմբերի 18-ին, մեզանից հեռու` Մեծ Բրիտանիայում,ավելի ճիշտ այդ պետության մասերից մեկում` Շոտլանդիայում մի գործընթաց է տեղի ունենում, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես քաղաքակիրթ, այնպես էլ ոչ քաղաքակիրթ երկրների ու ժողովուրդների մոտ: Սեպտեմբերի 18-ին բազմամսյա նախապատրաստական աշխատանքներից հետո (սկսած 2012թ.-ից) Շոտլանդիայում տեղի է ունենում ռեֆերենդում, որի միակ հարցը հնչում է հետևյալ կերպ. «Արդյո՞ք Շոտլանդիան պետք է դառնա անկախ պետություն», իսկ պատասխանի երկու տարբերակ կա` այո/ոչ:

Իրադարձություններից առաջ չընկնենք և չգուշակենք` կընտրի՞ արդյոք
Շոտլանդիան անկախությունը, թե՞, այնուամենայնիվ, կմնա Մեծ Բրիտանիայի
կազմում: Այդ հարցի պատասխանը հայտնի կդառնա ընդամենը մի քանի ժամից,
ռեֆերենդումի արդյունքերի ամփոփումից հետո: Մինչդեռ ռեֆերենդումի
արդյունքներն իրականում այնքան էլ կարևոր չեն, մի՞թե դրանք կարող են
բավարարել մեր հետաքրքրասիրությունը: Հետաքրքրիր է այլ բան: Անգլիացիների և
շոտլանդացիների, ավելի շատ իհարկե, անգլիացիների և Մեծ Բրիտանիայի
Կառավարության վերաբերմունքը այս ամբողջ իրավիճակի հանդեպ:

Շոտլանդիան արդեն 300 տարի է, ինչ ապրում է Մեծ Բրիտանիայի կազմում: Երկու
թագավորությունների` Անգլայի և Շոտլանդիայի միությունը, նրանց միավորումը
մեկ միապետության մեջ հնարավոր դարձավ միայն դինաստիաների ամուսնությամբ:
Երկու պետությունների «ամուսնությունից» և նոր «ընտանիքի» ստեղծումից հետո
անցել է ավելի քան 3 դար, մինչդեռ շոտլանդացիների մեծամասնության համար
անկախության ձեռքբերումը մինչև հիմա էլ մնում է նվիրական երազանք:
Շոտլանդացիների սերունդների տվյալ երազանքն ունի իր պատճառները, մինչդեռ
ամենակարևորն է այն, որ չնայած Անգլիայի և Շոտլանդիայի կամավոր միավորմանը,
երկրի կենտրոնը, այնուամենայնիվ, գտնվում է Լոնդոնում, ոչ թե Էրինբուրգում:
Անգլիացիները գերիշխող դիրքերում են:

Հարկ է նշել, որ անգլիացիներն, իհարկե, հիանալիորեն գիտեին շոտլանդական
հանրության մեջ գոյություն ունեցող տրամադրությունների մասին: Առավել ևս,
որ շոտլանդացիները անկախություն ձեռք բերելու մասին իրենց երազանքի մասին
միշտ էլ բարձրաձայնել են, երբեք չեն թաքցրել այդ մտքերը անգլիացիներից: Եթե
նման իրավիճակ ծագեր մեր տարածաշրջանի պետություններից մեկի շրջանում, եթե
որևէ մի շրջան հայտարարեր, որ անկախություն է ուզում, կամ թեկուզ խոսեր,
նույնիսկ շշունջով, կենտրոնից նվազագույն ինքնավարության մասին, ապա այդ
շրջանին միանգամից կանվանեին անջատողական… ի՞նչ կլիներ հետո, մենք բոլորս
հիանալի գիտենք… Ցավոք: Մինչդեռ վերադառնանք Մեծ Բրիտանիային:

Մի խոսքով, կենտրոնական իշխանությունները հիանալիորեն տեղեկացված էին
շոտլանդացիների ձգտումների մասին, բայց ի պատասխան` Մեծ Բրիտանիայի
Կառավարությունը և հանրությունը չէին մեղադրում Շոտլանդիային
անջատողականության մեջ: Իր իսկ բնակչության` շոտլանդացիների հանդեպ
ռեպրեսիվ քայլեր չէր ձեռնարկում, չէր փորձում կրկին պատմություն գրել,
մաքրել շոտլանդական հետքը… Ո´չ: Ի հեճուկս մեր տխուր իրականության`
Վեստմինստերյան կառավարությունն այդպես չվարվեց: Մեծ Բրիտանիան ամեն կերպ
փորձում էր արժանանալ շոտլանդացիների վստահությանը: Բավական է հիշել, որ
Շոտլանդիան, 300 տարի լինելով Մեծ Բրիտանիայի կազմում, ունի իր
Խորհրդարանը, իր Կառավարությունը: Շոտլանդերենը հայտարարված է որպես
պետական լեզու, և Շոտլանդիայի տարածքում այն գործածվում է ինչպես առօրյա
կյանքում, այնպես էլ պետական հաստատություններում: Զուսպ մնանք մշակույթի և
այլ բնագավառների ազատության մասին պատմելուց:

Անհավատալի է: Ինչպե՞ս է պատահում, որ շոտլանդացիներն ազատ օգտագործում են
իրենց մայրենի լեզուն, նրանք ունեն ինքնավարության իրական և գործող
ատրիբուտները և մեխանիզմները, ու դրա հետ միաժամանակ ոչ մի անգլիացու մտքով
չի էլ անցնում, որ շոտլանդացիների ազատությունը սպառնալիք է պարունակում
Մեծ Բրիտանիայի անվտանգությանը… Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և
Ռուսաստանի բնակչությունը կդժվարանա այս հարցին ճիշտ պատասխանել: Դժվար է,
որովհետև այդ երկրներում լրիվ այլ իրականություն է տիրում: Բայց գուցե
անգլիացիների «բաղադրատոմսը» կայանում է նրանում, որ նրանք իսկապես սիրում
են շոտլանդացիներին: Համարում են շոտլանդացիներին իրենց մասնիկը:

Գուցե դա է պատճառը, որ չնայած այսօր Շոտլանդիայում տեղի է ունենում
անկախության մասին ռեֆերենդում, Մեծ Բրիտանիայի խանությունները բռունցք
չեն թափահարում, չեն սպառնում ռմբակոծել Էրինբուրգը և ապահովել
սահմանադրական կարգուկանոն` ստիպել շոտլանդացիներին ապրել անգլիացիների
հետ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը և հանրությունը խնդրում է
շոտլանդացիներին շարունակել մնալ ընտանիքում, և եթե նրանք որոշեն մնալ Մեծ

Բրիտանիայի կազմում, ապա կստանան ավելի շատ ազատություն, կստանան ավելի շատ
ջերմություն և հարգանք… Անգլիացիներն ընկալում են իրենց երկիրը` Մեծ
Բրիտանիան, որի կազմում են մտնում Անգլիան, Ուելսը, Շոտլանդիան և
Հյուսասյին Իռլանդիան, որպես մեկ միասնական մարմին: Այդ պատճառով էլ բնական
է, որ ոչ մի նորմալ մարդ, առողջական խնդիրների առաջացման դեպքում (սկսած
գրիպից մինչև ամենաբարդ հիվանդություն) չի համաձայնի կամավոր հեռացնել իր
մարմնի որևէ մասը… Դժվար է պատկերացնել մարդու, որը կհայտարարեր, որ իր
«մատը, ձեռքը, գլուխը կամ մեկ այլ օրգանը ինձ չի ենթարկվում, այդ պատճռով
ես նրան պետք է պատժեմ»: Նաև դժվար է պատկերացնել մի մարդու, որը կկարի իր
մարմնին ուրիշի մարմնի մասը և կստիպի նրան աշխատել իր օրգանիզմի համար…
Ընթերցողը երևի փոքր-ինչ քմծիծաղեց, կարդալով այս համեմատությունները,
մինչդեռ հենց այդպես էլ մեզ մոտ ամեն ինչ կատարվում է, և ծիծաղելին ցավոք
քիչ է:

Ուրախացնել ընթերցողին կարող ենք ընդամենը նրանով, որ նույն բանը
կատարվում է շատ երկրներում: Միայն մեզ մոտ չէ, որ պետությունն ու
հանրությունը սխալ «դիագնոզ» է տալիս և հետո սկսում է «բուժել»
անտրամաբանական մեթոդներով: Մենք միայնակ չենք: Հենց այդ պատճառով էլ
ստացվում է, որ մի քանի երկրներ, որոնք այսօր պատկանում են քաղաքակիրթ
աշխարհին, այսօր ուշադրությամբ հետևում են շոտլանդական ռեֆերենդումին:
Նրանք ուսումնասիրում են երկու տարբերակներն էլ` և´ նոր պետության
ստեղծումը, և´ այն, որ հնարավոր է` Շոտլանդիան մնա Մեծ Բրիտանիայի կազմում:
Այդ քաղաքակիրթ երկրներն ամեն ինչին վերաբերվում են հագանքով…

Նաև կան երկրներ, որոնք ևս ուշադիր հետևում են ռեֆերենդումին, բայց
աշխատում են ավելորդ անգամ նույնիսկ չխոսել դրա մասին: Առավելագույնս
փորձում են իրենց պետությունում չշոշափել այդ թեման, որպեսզի իրենց
բնակչությանը ավելորդ անգամ մտածելու առիթ չտան… Բայց հենց այստեղ հարց է
ծագում: Եթե դու սահմանափակում ես «քո» ժողովրդին և «քո» պետությանը
քաղաքակիրթ երկրներում կատարվող գործընթացներից և դու վախենում ես, որ
քաղաքակրթության պտուղները «քո» երկրին էլ կհասնեն, ապա ինչո՞ւ ես դու քեզ
անվանում քաղաքակիրթ պետություն: Եվ ընդհանրապես համարո՞ւմ ես արդյոք դու
«քոնը» այս պետությունն ու ժողովրդին:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930