«Պարոն Աբրահամյանն իմ ղեկավարն է, եւ ես չեմ սրտնեղել, աշխատանքային միջավայր է»,-այսօր ասաց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, պատասխանելով մեր այն դիտարկմանը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր նիստին կոպիտ խոսեց նրա հետ:
Բանն այն է, որ նիստին Առաքելյանը զեկուցում էր մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, եւ երբ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասն էր ներկայացնում, ի պատասխան վարչապետի հարցի, թե`ինչու է պետական տուրք ներառվում, փոխնախարարն ասաց` «Իմ կարծիքով…», բայց վարչապետը թույլ չտվեց Առաքելյանը շարունակի, ընդհատեց ու ասաց, «Քո կարծիքը ոչ մեկը չի հարցնում»:
Ինչո՞ւ է փոխնախարարը մասնակցում կառավարության նիստերին, եթե նրա կարծիքը կարեւոր չէ վարչապետի համար, Aravot.am-ի այս հարցին, Արթուր Առաքելյանն ասաց, որ ես համոզված եմ, որ տրանսպորտի եւ կապի նախարարության կարծիքը միշտ հաշվի է առնվում»:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ