Լրահոս
Օրվա լրահոսը

Ամո Շարոյան. «Եզդիների ցեղասպանությունը դեռեւս շարունակվում է»

Սեպտեմբեր 18,2014 15:09

«Օգոստոսի 2-ին սկսված եզդիների ցեղասպանությունը դեռեւս շարունակվում է»,- այսօր` սեպտեմբերի 18-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը:

Նա նշեց, որ ստեղծվել է եզդիական չորս ռազմաջոկատ, որոնցից մեկը մահապարտների ջոկատ է, եւ կրում է եզդիների հրեշտակապետի անունը: Ամո Շարոյանը հավելեց, որ միջազգային օգնությունը լիարժեք տեղ չի հասնում, քանի որ նախ այն գնում է Իրաքի կառավարություն, հետո Քուրդիստանի Ինքնավար Հանրապետություն եւ նոր հասնում է եզդիներին. «Իրենք մի սկզբունք ունեին` ով մի եզդի սպանի, գնալու է դրախտ: Հիմա մեր եզդիական ջոկատները, ովքեր այդ հրեշներին են սպանել, կես կատակ կես լուրջ ասում են` նրանք ուզում էին դրախտ գնալ, արագացնենք նրանց դրախտ գնալը»:

Ստեղծված իրավիճակի մեղավոր պարոն Ամոյանը համարում է Քաթարին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային եւ քաղաքակիրթ մի շարք երկրներին: Իսկ միջազգային հանրությունը, ըստ նրա, փաստ է, որ կատարվածին լուրջ չի վերաբերում:
Հասարակական կազմակերպության փոխնախագահ Գյուրջիս Քոչոյանը հավելեց, որ եզդիների ցեղասպանությունը Իրաքի իշխանության բացթողումն է. «Մարդկային ռեսուրսի խնդիր չկա, մեր հիմնական խնդիրն է ժամանակակից զինամթերքով նրանց ապահովելը, որովհետեւ այդ իսլամիստների զորքերը այս 2-3 տարվա մեջ արդեն զինվել են ժամանակակից տեխնիկայով եւ դրա դեմ պայքարելու համար «Կալաշնիկովով» կամ նռնակով չեն կարող պայքարել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930