Բրյուսել, սեպտեմբեր 18, 2014
Սեպտեմբերի 18-ին՝ հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանը փաստաթուղթ ընդունեց Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝ հայկական կողմի համար լրտեսելու միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին:
Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարարելու դեպքում:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» /ՀԵԲ՝ www.eufoa.org /կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան նշում է. «Երբ ղեկավարությունը պարբերաբար թիրախավորում է եվրաընտանիքի քաղաքական կազմի կուսակցություններին, ինչպես նաև ԵՄ նախաձեռնությամբ իրակացվողՀայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ վստահության ծրագրերին մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մեղադրում նրանց հայկական կողմի լրտեսության համար, արդեն իսկ ձևավորվում են բավարար հիմքեր վերոհիշյալ պատժամիջոցներն ակտիվացնելու համար»:
Ընդունված հայտարարության մեջ Եվրախորհրդարանը դատապարտում է Հայաստանի և ադրբեջանական քաղաքացիական հասարակության, երիատասարդական կազմակերպությունների և մտավորականության հետ հարաբերությունները խզելու Ադրբեջանի ջանքերը: Նման հարաբերություններին խթանելը հատկապես դառնում է կարևոր, երբ խոսքը վերաբերում է ԼՂ հակամարտության երկարատև ռազմական ընդհարումների խնդրի լուծմանը: Համաձայն Եվրոպական խորհրդարանի փաստաթղթի, Լեյլա Յունուսի նման ակտիվիստները Ադրբեջանում կատարել են անհրաժեշտ և տեղին աշխատանք:
Կարդացեք նաև
Հաջորդ տարի եվրոպական օլիմպիական խաղերը անց են կացվելու Ադրբեջանում: Խաղերի ընթացքում Խորհրդարանը կոչ է անում Միջազգային օլիմպիական հանձնաժողովին պահանջել մամուլի ազատություն երկրի ողջ տարածքում, ինչպես նաև դադարեցնել ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները:
Եվրախորհրդարանը հստակ հայտարարել է, որ ոչ մի համագործակցություն չի վերականգնվի մինչև Ադրբեջանը չգործի նշված պահանջներին համապատասխան: Ավելին, Խորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին առաջ քաշել նպատակային պատժամիջոցների հավանական կիրառությունը մարդու իրավունքների խախտումների դեմ փոփոխություններ չնկատելու դեպքում /այս գաղափարը առաջարկվել է դեռևս 2012 թվականի մայիսի 24-ին/:
«Այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ Հարավային Կովկասի ժողովրդի հիմնական խնդիրը ադրբեջանական ռեժիմն է: Սա ճշմարիտ է, քանի որ ադրբեջանցիների հետ միասին տուժում է նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը», – բացատրում է պարոն Լորենցո Օչոան:
Փաստաթղթի ամբողջական տարբերակը կարող եք գտնել Խորհրդարանի կայքում: