Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանափակ ջրային պաշարն առավել արդյունավետ կօգտագործվի

Սեպտեմբեր 18,2014 14:19

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարել: ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է նշված տարածքներում խմելու և ոռոգման նպատակով ջրամատակարարում ապահովել նոր կամ այլընտրանքային աղբյուրներից: ՀՀ բնապահպանության նախարարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է սահմանափակել և չափավորել նշված տարածքների ջրօգտագործման ծավալներն ու ռեժիմները, ՀՀ գյուղատնտեսության նախարարը` ձեռնարկել Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի ներդրման անհրաժեշտ քայլեր և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկություն ներկայացնել ՀՀ կառավարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նույն տարածքներում օդերևութաբանական վերլուծության արդյունքում երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել կառավարություն:

րարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել ՀՀ բնապահպանության նախարարի ներկայացրած տեղեկության հիման վրա: Ջրի անբավարարության պատճառով մեծացել է ջրօգտագործողների շահերի բախումը, ինչը բացասական ազդեցություն է գործում ստորջրյա ջրային պաշարի ճնշումային անկման վրա` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ: Կառավարության որոշումը հնարավորություն կտա վերականգնել ստորերկրյա ջրային պաշարի ճնշումային հորիզոնը և մեղմել ջրօգտագործողների շահերի բախումը, ինչպես նաև առավել արդյունավետ օգտագործել սահմանափակ ջրային պաշարը: Շահագրգիռ քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ ջրօգտագործողներին հուզող որոշ խնդիրներ չեն արտացոլվել կառավարության որոշման նախագծում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է խորհրդակցություն հրավիրել և ևս մեկ անգամ քննության առնել սակավաջրության և երաշտի հետևանքով ստեղծված վիճակը, գտնել համապատասխան լուծումներ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930