Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր. Բունդեսթագում ամենայն հավանականությամբ կքննարկվի բանաձեւ ցեղասպանության վերաբերյալ

Սեպտեմբեր 18,2014 13:24

«Ես պատմաբան կամ գիտնական չեմ, եւ դա է պատճառը, որ ես չեմ կարող ասել՝ ո՞վ է ճիշտ, ով՝ սխալ»: Սա Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մանֆրեդ Գրունդի պատասխանն է Aravot.am-ի հիշեցմանը, որ հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, եւ Գերմանիան այն երկրներից է, որ չի ընդունում Հայոց ցեղասպանությունը:

Իր խոսքում Գերմանիայի խորհրդարանի պատգամավորը նշում է, թե փաստ է, որ մեկուկես միլիոն հայ է սպանվել: Ասում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ արդեն խոսել է Բունդեսթագի ղեկավարի հետ, եւ հիմա ել քննարկում են, թե ինչ ձեւաչափ ընտրեն, որպեսզի հաջորդ տարի հիշատակեն «այդ սարսափելի ոճրագործության 100-րդ տարելիցը»:

«Բունդեսթագում ամենայն հավանականությամբ կընդունվի բանաձեւ այդ իրադարձությունների վերաբերյալ, եւ Բունդեսթագի ներսում կկազմակերպվեն բանավեճեր»,- Aravot.am-ին հավատացնում է Գերմանիայի խորհրդարանի պատգամավորը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բեռլին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930