Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» դեմ պատվի, արժանապատվության գործով նիստը հետաձգվեց

Սեպտեմբեր 18,2014 13:12

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանի՝ ընդդեմ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, «Առավոտ» օրաթերթի՝ հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն, փոխհատուցում պահանջելու մասին դատական նիստը:

Հմայակ Հովհաննիսյանը դատարան է ներկայացել ուշացումով:

Մինչ այդ Սենիկ Ջուլհակյանի ներկայացուցիչը` Գեղամ Այվազյանը դատարանից խնդրել էր ձայնագրությունը` լրագրողի եւ քաղաքագետնրի միության նախագահի միջեւ տեղի ունեցած, որպեսզի ծանոթանա, արտահայտեն իրենց դիրքորոշումը: Սենիկ Ջուլհակյանը գտնվում է հանրապետությունից դուրս :

«Առավոտի» ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մարտիրոսյանը:

Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 13-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930