Այսօր կառավարության նիստին տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ որի՝ առաջարկվում է «Սահմանապահ համայնքների մասին» օրենքում լրացումներ կատարել: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանամերձ համայնքներին հարկային եւ այլ արտոնություններ տալ:
Նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարելի է ասել՝ խանդով մոտեցավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Հ. Աբրահամյանն ասաց, որ նման նախաձեռնություն իրենք արդեն արել են, կառավարությունն այդպիսի փաթեթ արդեն մշակել է, ունի եւ եթե Փաշինյանը կամ այլ անձինք ցանկություն ունեն, կարող են միանալ կառավարության նախաձեռնությանն ու առաջարկություններ անել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ