Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը փոխնախարարին. «Քո կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում»

Սեպտեմբեր 18,2014 12:55

«Քո կարծիքը ոչ մեկ չի հարցնում»,-այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին: Փոխնախարարը զեկուցում էր մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, եւ երբ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասն էր ներկայացնում Արթուր Առաքելյանը, ի պատասխան վարչապետի հարցի, թե` ինչու է պետտուրք ներառվում, փոխնախարարն ասաց` «Իմ կարծիքով…», բայց վարչապետը թույլ չտվեց Առաքելյանը շարունակի, ընդհատեց ու ասաց, որ փոխնախարարի կարծիքն իրեն չի հետաքրքրում:

Ապա վարչապետը հետաքրքրվեց, թե ինչու են ընդհանրապես նման պետտուրք սահմանել, միջազգայի՞ն փորձն են հաշվի առել, ինչին ի պատասխան Արթուր Առաքելյանն ասաց, որ Ռուսաստանում է գործում այս տեսակի պետտուրք. «Գաբարիտով բեռնատարների համար է»:

Ըստ այս նախագծի, նախատեսվում է «Չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցին օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով մեկանգամյա փոխադրման իրականացման հատուկ թույլտվություն տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով»:

Քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ինչ-որ բան էր իր տեղից ուզում հասկացնել, վարչապետը Ճշմարիտյանին էլ կշտամբեց` «Քո փոխարեն ես եմ խոսում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930