Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի պատգամավոր. «Մինչեւ Ղարաբաղ գնալը ես գիտեի սեւ ցուցակի մասին»

Սեպտեմբեր 18,2014 12:20

Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մանֆրեդ Գրունդը վերջերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Այս մասին Բեռլինում նա խոսեց Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Խոստովանեց, որ ադրբեջանական «սեւ ցուցակի մասին» նախօրոք է իմացել, նշեց՝ քանի որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ, ինքը տարածաշրջանի խնդրի մասին այնքան էլ տեղեկացված չէ, եւ իրավիճակը քննադատելու համար է ցանկացել այցելել Լեռնային Ղարաբաղ:

«Ես հույս ունեմ, որ բանակցային միջոցով հարցի կարգավորումը իրականություն կդառնա, եւ այդ հատվածում կբացառվի ռազմական հակամարտությունը: Եվ ես վախենում եմ, որ ինչ-որ մեկն օգտագործում է Սիրիայի եւ Ուկրաինայի հակամարտության ֆոնի վրա այս գործընթացին բացասական լուծում տալու համար: Լուծումներից մեկը կարող է այն լինել, որ Ադրբեջանը հետ կստանա օկուպացված տարածքները եւ մյուս ուղղությունն էլ այն է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի այդ տարածաշրջանի ինքնավարությունը,- ասաց Բունդեսթագի պատգամավորը՝ ավելացնելով, որ ներկա դրությամբ հակամարտության խաղաղ կարգավորման հանգուցալուծում չի նկատվում, քանի որ Ադրբեջանը հսկայական ներդրումներ է կատարում սպառազինություն ձեռք բերելու համար, «Հայաստանն էլ Ռուսաստանի բանտարկյալն է»:

Պարոն Գրունդը խոստովանեց. «Մինչեւ Ղարաբաղ գնալը ես գիտեի «սեւ ցուցակի» մասին եւ հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց ինձ հնարավորություն կընձեռվի կրկին այցելել Ադրբեջան»:

Նա նշեց, որ երեք-չորս անգամ եղել է արդեն Ադրբեջանում, իսկ այս անգամ գնալուց առաջ այդ մասին հայտնել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանին, որը պատասխանել է մեղադրանքներով:

«Ես ասացի Ղարաբաղ մեկնելու իմ մտադրության մասին եւ նաեւ տեղեկացրի, որ ես Բունդեսթագում ընտրված ազատ պատգամավոր եմ, որն իրավունք ունի գնալ որտեղ ցանկանում է եւ որեւէ մեկին այդ մասին չհարցնի»:

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել «Taz.panterstifung» հիմնադրամի կողմից կազմակերպված սեմինարի շրջանակներում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բեռլին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930