Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղարծինի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

Սեպտեմբեր 18,2014 12:01

Սեպտեմբերի 18-ի ժամը 10.30-ի սահմաններում Դիլիջանի տարածաշրջանի Հաղարծին գյուղի բնակիչները ի նշան բողոքի փակել են գյուղի տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհը: Ժամը 11.50-ի դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Հաղարծինի գյուղապետ Սարգիս Պողոսյանից տեղեկացանք, որ բողոքի գործողության պատճառն այն է, որ հաղարծինցիները չեն կարողանում իրենց ընտանիքների համար ձմռան վառելափայտ հայթայթել. արդեն մի ամիս է, ինչ ոստիկանության կողմից փակվել են անտառներ տանող ճանապարհները:

Հաղարծինում են գտնվում Դիլիջանի ոստիկանապետն ու Ազգային անվտանգության ծառայության Դիլիջանի տարածքային բաժնի պետը:

Տավուշի մարզի դատախազ Տիգրան Սարգսյանը մեկնել է Հաղարծին:

Հաղարծինի բնակիչներ կան, որոնք փայտի հետ կապված բիզնես են անում: Նրանք բիզնեսը շարունակելու, իսկ գյուղացիները ձմռան վառելափայտի խնդիր ունեն:

Մեզ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը զբաղվում է Հաղարծնի բնակիչներին վառելափայտով ապահովելու խնդրով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930