Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Հարությունյան. «Գնացի՝ ձեզանից ազատվելու համար». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 18,2014 11:53
Hayk Harutyunyan

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը հուլիսի 7-ից արձակուրդի մեջ է։ Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ինքը Հարությունյանը։

– Բոլորի համար անհասկանալի մնաց, թե ինչու այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից: Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ լեզու չեք գտնում, իսկ հետո խոսվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՔԿՀ-ներում եւ լուրջ չարաշահումներ է հայտնաբերել։

– Ոչ, իհարկե ոչ։

– Այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, ինչո՞ւ անվերադարձ գնացիք արձակուրդ եւ դեռ արձակուրդի մեջ եք։

– Լավ, ձեզանից չպրծա՞։ Գնացի՝ ձեզանից ազատվելու համար (ծիծաղում է):

– Կասե՞ք՝ դեռ որքան պետք է հանգստանաք։

– Դա էլ հայտնի չէ։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930