Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Քառյակի մեջ եռյակ որոշում է կայացրել» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 18,2014 11:41

«Ես չեմ ուզում մտնել դրա մեջ`քառյակը եռյա՞կ կդառնա, թե՞ հնգյակ, բայց մեզ համար ձեռնտու է, որ քառյակը հենց այդպիսին էլ մնա: Նման աշխատանքը մեզ ավելի զգաստ է պահում»,- այսօր «Ազդակ» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն`անդրադառնալով ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքին ՀՅԴ-ի չմասնակցության փաստին:

«Բայց երեկ քառյակի մեջ եռյակը որոշում է կայացրել: Հետաքրքիրն այն է, որ հանրահավաքին մասնակցելու է եռյակը, բայց հանդես է գալիս քառյակի անունից»,- շարունակեց բանախոսը`հավելելով, որ ՀՅԴ-ն միշտ խոսել է սահմանադրական բարեփոխումների մասին:

Aravot.am-ի հարցին ՀՅԴ-ի կողմից կամ ՀՅԴ-ին առաջարկ եղե՞լ է կոալիցիան դարձյալ համալրելու համար, Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ առաջարկներից տեղյակ չէ, բայց, առայժմ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը տեսանելի է սահմանադրական բարեփոխումների հարցում, թե հետագայում այլ ի՞նչ հարցերի շուրջ համագործակցելու հնարավորություններ կլինեն`չգիտի:

Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Ժառանգության» առաջարկներին, ՀՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ դրանց կարելի է անդրադառնալ՝ երբ հայեցակարգը լինի. «Բայց հետաքրքիր է`առանց սահմանադրական բարեփոխումների, իրենք ինչպե՞ս են պատկերացնում կառավարման համակարգի փոփոխությունը: Մեր Սահմանադրությամբ հստակ ֆիքսված է, որ կառավարման համակարգի փոփոխությունը միայն Սահմանադրության փոփոխությամբ է լինելու»:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930