Տեւական դադարից հետո «Նախախորհրդարան»-ը երեկ փորձել է հիշեցնել իր մասին՝ այս անգամ որպես թիրախ ընտրելով ոչ ավել, ոչ պակաս՝ Շառլ Ազնավուրին։ Նախաձեռնության անդամներին, պարզվում է, դուր չեն եկել Ազնավուրի՝ վերջերս արած որոշ հայտարարություններ։ Մասնավորապես այն մասին, որ նա, որպես դեսպան, իր քայլերը կանխավ չի համաձայնեցնում ՀՀ նախագահի հետ, եւ որ պատրաստվում է տեսակցել Թուրքիայի դեսպանի հետ՝ առանց այդ մասին նախօրոք ՀՀ իշխանություններին տեղեկացնելու։
Ինչ խոսք, սովորական մեկի, սովորական դիվանագետի կամ դեսպանի դեպքում նման գործելաոճը, բնականաբար սխալ է, սակայն երբ խոսքը գնում է այնպիսի մեծության մասին, ինչպիսին Ազնավուրն է, ինքնին հասկանալի է, որ կարող են եւ պետք է լինեն բացառություններ։
Էլ չասած՝ որ նրա ՝ դեսպանի համար ոչ ստանդարտ պահվածքն ու հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարող են իրենց մեջ շատ ավելի խորը եւ մտածված դիվանագիտություն պարունակել, քան մեր ամենապատրաստված դիվանագետների թվացյալ հաշվարկված հայտարարությունները։
Սակայն, չգիտես ինչու, «Նախախորհրդարան»-ի անդամների համար սա հասկանալի չէ, չգիտես ինչու՝ տեւական ժամանակ հայտնի օլիգարխի դեմ հրահանգավորված պայքար տանող այս նախաձեռնության անդամներին թվում է, թե իրենք իրավունք ունեն դատել Շառլ Ազնավուրի գործունեության մասին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում