Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ լավ ենք պրծել, որ Գագիկ Ծառուկյանը ուշ-ուշ է հարցազրույցներ տալիս. «Հրապարակ»

Սեպտեմբեր 18,2014 11:28

Լեւոն Զուրաբյանը նույնիսկ հուզմունքն ու հիացմունքը չի թաքցնում Ծառուկյանի հարցազրույցի մասին խոսելիս։ Թաշկինակները պատրաստեք, որովհետեւ հիմա միասին ենք հուզվելու. «ԲՀԿ-ն մեզ համար կասկածի տեղ չի թողել։ Իշխանափոխության գործընթաց սկսելու վճռականություն… Կարեւոր հարցազրույց էր, ու շեշտադրումներ կային։ Մենք նոր վիճակի մեջ ենք հայտնվել։ Ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք, իսկ մենք գիտենք, թե ինչպես է ժողովուրդը տրամադրված։ Առաջին անգամ հանրային մակարդակով Ծառուկյանը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել։ Սա ցույց է տալիս, որ որակական նոր վիճակում ենք»։ Լավ էր, չէ՞։
Ճիշտն ասած՝ ես ինձ վրա որակական այդ նոր վիճակը չեմ զգում, բայց պարզորոշ տեսնում եմ, իսկ Լեւոն Զուրաբյանն էլ հաստատում է, որ առնվազն ՀԱԿ-ը որակական նոր վիճակի մեջ է։ Միայն այդ վիճակում հայտնվածը կարող էր Ծառուկյանի հետեւյալ խոսքերից ենթադրել, որ նա ասել է, թե Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել. «Ես դեմ եմ, որ այսօր որոշ մարդիկ նեղ անձնական նպատակների համար, ինչ-որ մեկին դուր գալու համար վիրավորում ու վարկաբեկում են մեր երկրի առաջին ու երկրորդ նախագահներին։ Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է։ Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու»։
Հարցեր Զուրաբյանին՝ եւ որտե՞ղ է թագավորն ասում, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել, ո՞ւր է կորել ՀԱԿ-ի էնտուզիազմը, որով Կոնգրեսը պահանջում էր ԱԺ արտահերթ ընտրություններ, իսկ եթե ոչ, ապա նախագահի իմփիչմենտ… Մի՞թե պարզ չի արտահայտվել Ծառուկյանը՝ 2018-ին առոք-փառոք ճանապարհենք Սերժ Սարգսյանին, որ նա շարունակի իր սիրած գործով զբաղվել, այսինքն՝ կատարենք Սահմանադրության պահանջը, ուրիշ ոչինչ։

Իսկ ո՞րն է Սերժ Սարգսյանի սիրած գործը… Զուրաբյանը բացառո՞ւմ է արդեն, որ դա կարող է լինել ԱԺ նախագահի աթոռին նստելը։ Հերիք չեղա՞վ, պարոն Զուրաբյան։ Օրվա մեջ կամ հաշված ժամերի ընթացքում քանի՞ անգամ կարելի է որակապես փոխվել։ Եվ դեռ լավ ենք պրծել, որ Գագիկ Ծառուկյանը ուշ-ուշ է հարցազրույցներ տալիս։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Ծառուկյանի հարցազրույցից հատվածային տողեր եք մեջբերում ու ձեր ուզած ձևով մեկնաբանում որ ինչ անեք?? հարցազրույցում սևով սպիտակի վրա գրված է , որ ԲՀԿ-ն դեմ է վերարտադրությանը. իսկ դուք ամենասովորական տառակերությամբ եք զբաղվում` կոնտեքստից դուրս տողեր մեջբերում ու համարում որ լուրջ բան եք գրել. լուրջ չէ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930