Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեռավոր Մոսկվայում օլիգարխներից մեկի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը կարող է ազդեցություն թողնել նաեւ մեզ վրա. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 18,2014 11:19

2009 թվականին Քոչարյանը «ընտրվել է» «Սիստեմայի» տնօրենների խորհրդում որպես անկախ տնօրեն եւ հետագայում ամեն տարի վերընտրվել այդ պաշտոնում։ Ռուսական մամուլում կարծիքներ են հնչում, որ այդ պաշտոնը Քոչարյանը ստացել է «Սիստեմային» ցուցաբերած լայն աջակցության համար։ Ի՞նչ աջակցության մասին է խոսքը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորը՝ «Ղ-տելեկոմը» («Վիվասելը») պատկանում է «MTC»-ին։ Իսկ «MTC»-ի բաժնետոմսերի 53.1 տոկոսը, իր հերթին, պատկանում է «Սիստեմային»։ Այլ կերպ ասած՝ եթե չլիներ Քոչարյանը, «Ղ– Տելեկոմը» չէր դառնա «Սիստեմայի» սեփականությունը։

Իհարկե, եթե Եվտուշենկովի շուրջ իրադարձությունները շարունակեն զարգանալ բացասական սցենարով, ապա հարցականի տակ կդրվի Քոչարյանի՝ «Սիստեմայում» պաշտոնավարման հեռանկարը։ Նույնիսկ արդեն կանխատեսումներ կան, թե Քոչարյանը որեւէ կարգավիճակով կարող է ներգրավվել այս քրգործում։ Սա, իհարկե, քիչ հավանական է։

Սակայն, ավելի կարեւոր է այն, թե ի՞նչ է սպասվում բջջային կապի մեր երկրորդ օպերատորին՝ «Վիվասելին»։ Ռուսական մամուլը համոզված է, որ Եվտուշենկովի կալանավորումը քաղաքական որոշում է եւ համաձայնեցված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իսկ դա նշանակում է, որ «Սիստեմային», մեղմ ասած, դժգույն օրեր են սպասվում։ Իսկ դա կարող է բացասաբար անդրադառնալ «Վիվասելի» գործունեության վրա՝ «Սիստեմայի» կողմից իրականացվող ներդրումների առումով։ Արդեն իսկ արձանագրվել է «Սիստեմայի» կազմում գտնվող ընկերությունների բաժնետոմսերի որոշակի արժեզրկում։

Սի խոսքով, հեռավոր Մոսկվայում օլիգարխներից մեկի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը, ինչպես տեսնում ենք, կարող է ազդեցություն թողնել նաեւ մեզ վրա։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930