Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երջանիկ Աբգարյան. «Վերջին տարիների քաղաքական համագործակցության փորձը չի տվել այն արդյունքը, որն ակնկալվում էր». «Հրապարակ»

Սեպտեմբեր 18,2014 10:54
erjanik abgaryan

Հատված ՀԱԿ համակիր, քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանի հարցազրույցից:

– Եթե, այնուամենայնիվ, այնպես ստացվի, որ ՀԱԿ-ը հրաժարվի ԲՀԿ-ի հետ համագործակցությունից, քաղաքական հետագա պայքարը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է շարունակել, ո՞ւմ հետ։

– Մի բան այսօր ակնհայտ է՝ վերջին տարիների քաղաքական համագործակցության փորձը չի տվել այն արդյունքը, որն ակնկալվում էր նախապես։ Կարծիքս այն է, եւ քաղաքական նպատակահարմարությունն էլ հուշում է, որ ներկա պարագայում ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» պետք է միասնականորեն ձգտեն իրենց ձեռքերում կենտրոնացնել իրական ժողովրդական կամքի արտահայտչի պարտականությունը։ Այս դեպքում նրանք կարող են աստիճանաբար իրենց կողմը ներգրավել կամ վերադարձնել անօրինական եւ հանցագործ իշխանությանը սկզբունքորեն հակառակորդ կազմակերպություններին ու հայտնի գործիչներին եւ դրանով իսկ նպաստեն պայքարող ժողովրդական զանգվածի ընդլայնմանը։ Սա Ձեր հարցի քաղաքական բաղադրիչի շատ հակիրճ պատասխանն էր։
Բայց բացի զուտ քաղաքական կողմից կա նաեւ գործի կազմակերպչական կողմ, որի վերաբերյալ կուսակցությունները, հասկանալի պատճառներով, չեն սիրում արտահայտվել, չնայած այն հաճախ ոչ պակաս որոշիչ դեր ունի պայքարի ելքում։ Այս խնդրում որոշ հարցերի քրոնիկորեն ոչ բավարար լուծում ստանալը կաշկանդիչ դեր ունի յուրաքանչյուր քաղաքական ուժի գործունեության ասպարեզում։

Այս իրողության հաղթահարումը որոշակիորեն կապված է նաեւ քաղաքական ուժի մարտավարության նկատմամբ հասարակական վստահության աստիճանից։ Իմ կարծիքով, «փոքր հաղթանակներն» ինքնաբերաբար հաղթանակի չեն կարող հասցնել, եթե յուրաքանչյուր փոքր հաղթանակին չհաջորդի զգալիորեն ավելի նշանակալից հաղթանակը։ Քանակը միշտ չէ, որ բերում է սպասելի որակ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930