Հայաստանի ոստիկանությունը ագրեսիվ եւ հակաօրինական գործողություններով սովորաբար աչքի է ընկել հատկապես համապետական կեղծված ընտրություններից հետո ժողովրդական ընդվզումների ժամանակ: 1996-ի սեպտեմբերի 25-ը առաջին եւ միակ դեպքն էր, երբ այդ ընդվզումներից տուժեց ոչ թե ժողովուրդը, այլեւ՝ իշխանությունը։ Ոստիկանության ղեկավարը Վանո Սիրադեղյանն էր։
Սեպտեմբերի 25-ին նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը վիճարկում էր նախագահի ընտրությունների արդյունքները: Կենտրոնական Ընտրական հանձնաժողովն Ազգային Ժողովի շենքում էր եւ նա իր կողմնակիցներին առաջնորդեց խորհրդարան, որպեսզի ԿԸՀ նախագահը չեղյալ համարի Լեւոն-Տեր Պետրոսյանի հաղթանակը:
1998-ի նախագահի եւ 1999-ի Ազգային Ժողովի ընտրությունները ոստիկանության ագրեսիվ ոգեւորության առիթ չտվեցին : Կարեն Դեմիրճյանը չվիճարկեց նախագահի ընտրությունների արդյունքները. իսկ նրա եւ Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքի հաղթանակը Ազգային Ժողովում ոչ մի կասկած չհարուցեց բացարձակապես ոչ մեկի մոտ։
2003-ի նախագահի ընտրությունների հետընտրական գործընթացներին ոստիկանությունը կրկին իր տարերքի մեջ էր: Ընդդեմ ժողովրդի ոստիկանության եւ թաղային հեղինակությունների համագործակցության մասին զգուշացնում էին նախագահի ընդդիմադիր թեկնածուները։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ