Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-հայկական ծուռ հայելիների թագավորությունը. «Ժամանակ»

Սեպտեմբեր 18,2014 10:48

Հայաստանում ոչ իշխանական քառյակի շուրջ հետաքրքրական զարգացումները համընկան Ռուսաստանում «Սիստեմա» և «Ռոսնեֆտ» ընկերությունների միջև «Բաշնեֆտի» հայտնի գործում նոր զարգացումների հետ, որոնց շրջանակում տնային կալանքի ենթարկվեց «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նախագահ Եվգենի Եվտուշենկոն:

Թեև ռուսաստանցի մեկ այլ հայտնի գործարար` ՅՈՒԿՕՍ-ի գործով ձերբակալված և տարիներ շարունակ բանտում անցկացրած, ներկայումս ազատության մեջ գտնվող Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ ի տարբերություն իր գործի` այստեղ քաղաքական ենթատեքստ չկա, և ամեն ինչ զուտ տնտեսական շահերի մեջ է, այնուամենայնիվ տեղի ունեցող գործընթացները չեն կարող ապաքաղաքական լինել` հաշվի առնելով և՛ ժամանակակից աշխարհում քաղաքականության և տնտեսության սերտ կապվածությունը, և՛ այն, որ «Բաշնեֆտի» գործը բարեհաջող ավարտելու և այդ ընկերությունը «Սիստեմայից» վերցնելու դեպքում «Ռոսնեֆտի» նախագահ Սեչինը է՛լ ավելի մեծ ազդեցություն ձեռք կբերի Ռուսաստանում, հետևաբար նաև բոլոր այն քաղաքական տարածքներում, որոնք Ռուսաստանի ազդեցության տակ են:

Եվ այստեղ, ինչպես մենք արդեն հասցրել ենք նկատել, շատ հավանական է դառնում նաև այդ զարգացումների այս կամ այն արտացոլումը հայաստանյան քաղաքական դաշտում: Ահա այս տեսանկյունից է, որ հետաքրքրական են առաջին հայացքից իրար հետ որևէ կապ չունեցող իրադարձությունների զուգահեռ զարգացման հանգամանքները:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930