Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայդանի» տարբերակ չկա

Սեպտեմբեր 18,2014 10:06

Ժամանակ առ ժամանակ ես լսում եմ, թե «որոշակի ուժեր» Հայաստանում ուզում են «մայդան» հասունացնել: Սովորաբար դա ասում են Ռուսաստանի ներկայացուցիչները կամ նրանց հայաստանյան երկրպագուները, հետեւաբար նրանց ակնարկներն ուղղված են Արեւմուտքին: Երբեմն հակառակ կողմից էլ են նման բան ասում, բայց դա խելքին մոտիկ չէ՝ Ռուսաստանը «մայդաններ» չի կազմակերպում. եթե Հայաստանում իր համար անընդունելի իշխանություն լինի, նա «քսի» կտա Ադրբեջանին, եւ հնարավոր պատերազմի դեպքում կարող է այնպիսի քաոս ստեղծվել, որ, շատ հնարավոր է, այստեղ իշխանափոխություն լինի:

«Մայդանական» կամ, ինչպես սիրում են ռուսաստանցի եւ ռուսամետ քաղաքագետներն ասել՝ «գունավոր հեղափոխություն» կարող է անել միայն Արեւմուտքը: Ենթադրենք, դա իրեն այս կամ այն պատճառով շատ պետք է: Բայց այդպիսի հեղափոխության համար պետք են հեղափոխական զանգվածներ: Հայաստանի Երրորդ հանրապետության պատմությունը ցույց է տալիս, որ դրանք ասպարեզ են դուրս գալիս միայն մի դեպքում՝ կեղծված նախագահական ընտրություններից հետո:

Ինչու է այդպես՝ ակնհայտ է: Մեր ժողովրդին պետք է «բարի թագավոր», որը հարազատ հոր նման իրեն՝ ժողովրդին, «լավ կնայի»: 1996 թվականի նախագահական ընտրություններից սկսած՝ ժողովուրդը համոզված էր, որ «բարի թագավորի» թեկնածուներն էին՝ Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք գալիս էին փոխարինելու «ժողովրդին լավ չնայող» «չար թագավորներին»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Ու երբ «բարի թագավորների թեկնածուները» իշխանության բռնությունների եւ խարդախությունների պատճառով չէին հաղթում, ժողովուրդն ընդվզում էր: Ահա այդ ժամանակ ստեղծվում էին «մայդանատիպ» վիճակներ. ապագայում նման վիճակից զուտ տեսականորեն կարող է օգտվել Արեւմուտքը:

Հիմա տեսնենք, թե որքանով է այս իրավիճակը հնարավոր: Դիտարկենք հնարավոր տարբերակները: Տարբերակ առաջին (քիչ հավանական). Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս: Այդ դեպքում նրան հրաժարեցնողներն ընտրություններ են կազմակերպում, եւ միակ լուրջ թեկնածուն է դառնում հենց ինքը՝ «բարի թագավորի» թեկնածուն: Հետընտրական «մայդան» այս դեպքում չի լինելու: Տարբերակ երկրորդ (ավելի հավանական). Սահմանադրությունը փոխվում է, կառավարման համակարգը դառնում է խորհրդարանական, «թագավորի» պաշտոնը վերանում է, իսկ թե ովքեր են լինելու ԱԺ պատգամավոր՝ ժողովրդին այնքան էլ չի հետաքրքրում: «Մայդան» դարձյալ չկա, եւ հավանաբար, հենց դրա համար են իշխանությունները ցանկանում փոխել Հիմնական օրենքը: Տարբերակ երրորդ (ամենահավանականը, որի համար էլ, ըստ էության, պայքարում է «քառյակի եռյակը»). նախագահական ընտրությունները տեղի են ունենում 2018 թվականին, ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն, այսինքն՝ երկրորդ եւ երրորդ նախագահները, պայմանավորվում են որոշակի թեկնածուի շուրջ, որն էլ ժողովրդի կողմից ընկալվում է որպես «բարի թագավորի» թեկնածու: Եվ նորից՝ «մայդան» չի ստացվում: «Մայդանի» տարբերակ պարզապես չկա: Իսկ «բարի թագավորի» թեկնածուն 2-3 ամսում դառնում է «չար թագավոր»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Պարոն Աբրահամյան,Դուք երևի այդքան էլ ուշադիր չեք տարբեր հայտարարություններին:Մեկ անգամ պարոն Շարմազանովը անզգուշություն ցուցաբերեց պատասխանել լրագրողին այսպես “Իսկ Դուք ինչ գիտեք,որ հաջորդ նախագահը հանրապետական չի լինելու?” Դա նշանակում է,որ Սերժ Սարգսյանը ուզում է հաջորդ նախագահ նշանակել որևէ հանրապետականի,իսկ որպեսզի այդ հանրապաետական նախագահը լինի միայն կամակատար փոխում է սահմանադրությունը,որով նա,որպես հանրապետականի առաջնորդ, կղեկավարի երկիրը:Այսինքն վերադառնում ենք Սովետի սիստեմին:

  2. Կարո Մելիքյան says:

    Մի խոսքով՝մեզ հարկավոր է ոչ թե ճառ ասող ու ճարտարախոս (..արմենիկում,ձկանը գլխից է պետք բռնել,ինչքան ուզենք կխփենք,խիարը,եւ այլը,եւ այլը…),այլ զանգ կախող «թագավոր»,նույնիսկ կուսակցությունն էլ նշանակություն չունի,միայն թե՝աթոռի մեռած « թագավոր» չլինի,մերոնքական-ձերոնքական -ը գլխից հանի,եթե գլուխ չի հանում՝ մյուսների ճանապարհ չփակի եւ ինքը չվորոշի իր հաջորդին,այլ արդար ընտրություն լինի,այստեղ տիեզերական,կամ գերմարդկային մտքեր՝ինձ թվում է չկան,աշխարհում նման երկրներ շատ կան,որոնցից մեկում էլ եղել է հենց ինքը,երեւի լսել էր,բայց չեր տեսել,լավ բանը սովորելը,ընդօրինակելը վատ բան չի,թե՞ «հյուսիսի» թույլատրությունը չունի։

  3. Մարդ says:

    Կա նայեվ մի 4րդ տարբերակ. Եռագույն հեղափոխությոն.
    Երկիրի երեք մասը անկախ հություն է հռչակում.
    Կարմիր Հայաստնի Հանրապետություն «ռուսամետ», Կապույտ Հայաստնի Հանրապետություն «արեվմոտքամետ», Նարնջագույն Հայաստնի Հանրապետություն «ազգայնական»,.

    Իչպես Լուքսեմբուրգը . Ինձ թվում է եթե այսոր «այո»ն մեծամասնություն կազմի Շոտլանդիայում, ապա այս 4-րդ տարբերակը կարող է դառնալ հնարավոր տարբերակ.

  4. Հրանտ Պապիկյան says:

    Բարի թագավորը մի քանի ամսից իհարկե կարող է դառնալ Չար թագավոր: Դա բնական պրոցես է, քանի որ ստիպված է լինելու ցուցադրել իր իսկական դեմքը՝ հանելով նախընտրական դիմակը: Աբսուրդը նրանում է, որ մեր մոտ ժամանակին իրենց լիովին բացահայտած ու վարկաբեկված ՛՛չար թագավորները՛՛ որոշ ժամանակ անց նորից հագնում են ՛՛բարի թագավորի՛՛ թեկնածուի և ազգափրկիչ, անձնվեր հերոսի դիմակը: Իսկ ամենամեծ աբսուրդը նրանում է, որ հետևորդների հոծ զանգված են կարողանում ձեռք բերել, որոնք փրփուրը բերանին ինձ ուզում են բացատրել, որ ես անցյալից դժգոհ եմ միայն այն պատճառով, որ ճիշտ չեմ իմաստավորել այդ անցյալը: Այ եթե ՛՛չար թագավորի՛՛ արածները իրենց մեկնաբանությամբ ընկալեմ, այնժամ կխոնարհվեմ նրա մեծության առաջ…: Ինչ որ եհովական հատիկ կա այս ամենի մեջ…
    P.S. Իսկ ՛՛ՄԱՅԴԱՆ՛՛ մեզ մոտ լավ էլ փորձեցին անել, և դեռ Կիևյան մայդանից առաջ: Առաջնորդն էլ վերը նշածս իբր թե վախտին ճիշտ չգնահատված թագավորն էր: ՈՒղղակի ջհուդական խաղերը հայերի վրա շատ ու շատ դժվար են անցնում, և փառք աստծո…

  5. Garegin says:

    Իմ կարծիքով այս մոտեցումները, այդ թվում նաև նեղ, անձնական նպատակների համար սահմանադրության փոփոխությունը միևնույն է հանգեցնելու է կրախի և ժամանակը ստիպելու է, որպեսզի մենք վերադարռնանք թույլ տրված ճակատագրական սխալի փուլ ու այնտեղից վերսկսենք մեր զարգացումը: Մեր հասարակությունը երկու անգամ այդպիսի իրավիճակներում արդեն հայտնվել է՝ առաջինը, երբ Վազգեն Մանուկյանն ընտրվեց նախագահ, սակայն նրան ասացին, որ ընտրությունների արդյունքներն էական չեն, պաշտոնավարելու է Լ.Տեր-Պետրոսյանը, սակայն դա երկար չտևեց և ՀՀ առաջին նախագահըն ինքը հրաժարական տվեց, երկրորդը, Կ,Դեմրճյանն ընտրվեց նախագահ, սակայն պաշտոնավարեց Քոչարյանը, որի պտուղներից հասարակությունն առավել քան օգտվել է: Այս երկու անգամն էլ մեր հասարակությունն իր մտածելակերպով, պետության, իշխանությունների և օրենքի նկատմամբ հավատի կորուստուվ, առանց իշխանությունների ապրելու ցանկությունով և նմանատիպ այլ իրավիճակներով հանդերձ հետ շպրտվեց մինչև նախկին ելակետ: Հետ շպրտվեց, քանի որ չեր կարելի խարխուլ հիմքի վրա ամուր և վստահությունով լի ապագա կառուցել: Արդյունքում մենք ունեցանք բարոյալքված հասարակություն, արտագաղթ, կործանվող տնտեսություն, չգործող իրավահամակարգ և այլն:
    Հիմա փորձ է արվում նույն փոցխի վրա երրորդ անգամ է ոտք դնել, առնվազն անհեթեթություն է:

  6. Լավատես says:

    Ժողովրդն իսկապես կարիք ունի բարի ու առանց չակերտների թագավորի, ով իր խղճի ու պատվի դեմ չի գնա ու նրան վաղ թե ուշ կվերացնեն մանկլավիկ չակերտավոր ուժերը: Բայց միայն գիտակցորեն անձնազոհության գնացող մարդիկ կարող են մանկլավիկների արտագաղթ կազմակերպել:

  7. Hayk says:

    Наивных людей не осталось! Люди хотят спокойно жить! Всякие “майданы” настолько дискредитировали сами себя, что ни один здравомыслящий человек не выйдет на улицу! И слава Богу!!!

  8. Գալուստ Ենոքյան says:

    Կարծում եմ միակ հնարավոր «Մայդանը» Հայաստանի համար, համբերությամբ սպասել Ռուսական «կայսրության» տապալմանը, որի վրա այնպես ջատագով աշխատում է ներկայիս «իմպերատորը»…
    Ռուսական Ցարերը տապալեցին Ռոսաստանը…թեեվ Ստոլիպինը փորձէց փրկել 1906 ի ռեֆորմներով…Բոլշեվիկները իրենց հերթին մի հայուր տարի էլ իրենք հետ գցեցին Ռուսաստանը… հիմա էլ էս նորը … էդ Նավթն ու գազը շուտով կպրծնի ինչ է մնալու Ռուսաստանին…միակ հնարավոր միջոցը Միջուկային Պատերազմի հրահրոմն է «բենդերովականների» դեմ…կամ մի նոր Մայդան Կարմիր հրապարակում…այ են ժամանակ …պայծառ առավոտը կբացվի Հայաստանի վրա…

    • Հրանտ Պապիկյան says:

      Երկար ես սպասելու Գալուստ ջան, բայց այդ օրը այդպես էլ չի գալու))))))))))))))))

      • Գալուստ Ենոքյան says:

        Իհարկէ ճիշտ էս, եթե իհարկէ Նավթն ու Գազը երեվի մի 20 տարի էլ կերակրեն Մոսկվաի ու Պետերբուրգի բնակիչներին…դե իսկ մնացած բազմաչարչար Ռուս ժողովուրդը 300 տարի է չի կարողանում թոթափել ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ իր լուծը թերեվս ԳԵՆԷՏԻԿԱԻ խնդիր է…մոնղոլ թաթարների արշավանքները շատ ծանր նստեցին իրեց վրա… այս անգամ էլ չինացիները կվերցնեն Սիբիրը…ինչ մնում է մեր երկրին ցավոք մեր ժողովրդի գենետիկան հավասարեցրել են մոնղոլ թաթարներին…

        • Hayk says:

          Галуст,поверь мне на слово!В Армении, каждый человек отдельно, и все вместе, намного больше знают о России,чем ты! И твои фантазии “о бедных россиянах” вызывает только улыбку)))))))!Сколько можно писать одно и тоже(большевики,столыпин,…..)???

    • Sargis says:

      Այն օրը, երբ նոր Մայդան կդառնա Կարմիր հրապարակը,ոչ թէ պայծառ,այլ`խավար առավրտ կբացվի Հայաստանի վրա:Հրատարակված նյութի վերաբերյալ 11 մեկնաբանություններին ծանոթացա ,բայց, շատ ափսոս`որ գրեթե մեկ լուրջ մեկնաբանություն չգտա:Դե ,ինձ համար պարզ է` ինչու:Միայն մի բան կասեմ,երբ մարդ մի լուրջ ասելիք չունի,չպետքէ գրի մի բան միայն գրելու համար:

      • Գալուստ Ենոքյան says:

        Սարգիս ես քեզ հասկանում եմ…ձէր չափից դուրս եմ եկել…կուսակցական գծին դեմ բաներ են գրում էս թերթում…

        • Գալուստ Ենոքյան says:

          Թէրեվս «Նվագախմբի տղաների» ֆիլմի «պայծառ առավոտը» շատերի համար դեռ Գեր Նպատակ է… Ռուսները 90 ականներին Մայդան ունեցան, Սպիտակ տան դեմ ընդվզեցին…բայց կոմունիստ Ելցինը ԿԳԲ օգնությամբ «շախմատային» քայլով խաբեց…իհարկե Նոր «իմպերատորը» ապահովագրված չէ… թեեվ Հրանտ Պապիկյանը ճիշտ է «Մաֆիա Բէսսմերտնա»…

  9. Narek says:

    Արամը գրում է ինչպես որ «սիստեմը» կուզեր, որ նա գրեր: Ու պարտադիր չէ, որ Առավոտի գլխին ԱԱԾ-ից վերակացու լիներ ու գրաքննություն իրականացներ: Ինչպես մի մեկնաբանության մեջ ես ասել. գրում ես, էլի, ընտանիք ես պահում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930