Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Մանսուրյանը երաժշտության պատրիարքն է»

Սեպտեմբեր 17,2014 22:15

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակի առիթով կազմակերպում են Մանսուրյանական օրեր: Այսօր Նարեկացի Արվեստի Միությունում «Մանսուրյանը եւ 80-ականները» թեմայով դասախոսություն անցկացվեց՝
նվիրված կոմպոզիտորի արվեստին, որին ներկա էր նաեւ մաեստրոն:
Կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը, որը Տիգրան Մանսուրյանի սաներից է,
համոզմունք հայտնեց, որ մեր օրերում Տիգրան Մանսուրյանը հանդիսանում է պատրիարք. «Հայ ժողովուրդը միշտ ունեցել է երաժշտության պատրիարքի կարիք եւ մաեստրոն այդ պատրիարքն է»:

IMAG2103

Երիտասարդ կոմպոզիտորի խոսքերով, 50-ական, 60-ական թվականների երաժշտությունը խզել է կապը լսարանի հետ եւ միայն ութսունականների երաժշտության շնորհիվ է վերափոխվել այդ ամենը: Այդ թվականներին իր ներդրումն է ունեցել նաեւ մաեստրո Մանսուրյանը:

«Շատ քիչ է պատահում, որ կոմպոզիտորը փողոցով քայլում է եւ երեւում է որ նա կոմպոզիտոր է, Տիգրան Մանսուրյանն այն կերպարն է, որ սիրելի է համընդհանուր»,-նկատեց դասախոսությունն անցկացնող Արթուր Ավանեսովը:
Երեկոյի ընթացքում հնչեցին մաեստրոյի ստեղծագործությունները:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. 50-60-ական թվերին հայ կոմպոզիտորական դպրոցը մարդկությանը տվեց ,,Սպարտակ,, բալետը, որը իմ համոզմամբ, ամենակատարյալ և բարձրակարգ բալետն է: Տվեց Հարությունյանի Շեփորի կոնցերտը, որը, մինչ օրս էլ, գրերե, ամեն օր կատարվում է աշխարհում: Տվեց Միրզոյանի շատ ինքնատիպ Սիմֆոնիան և նմանատիպ այլ գործեր, իսկ դահլիճները լիքն էին հանդիսատեսով (հայ երաժշտասերներից շատերը կհիշեն այդ ժամանակաշրջանը): Այնպես որ երիտասարդ կոմպոզիտորը, այս հարցում սխալվում է… Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  2. Այո՛, Մանսուրյանը, անցյալ դարի 60-ական թվերին մեծ գործ կատարեց, եվրոպական երաժշտական ժամանակայից արտահայտչամիջոցները ներմուծելով մեր երաժշտարվեստ, որով, Խաչատրյանից հետո, սկսվեց հայ երաժշտության զարգացման նոր փուլ՝ զարգացավ կամերայինը:Ոչ մասնագետների համար ասեմ, որ դա, պարզ, փոքրածավալ երաժշտական ժանրերն են՝ փոքր երաժշտախմբերի համար: Իսկ ինչ որ փոքր ու պարզ է, նաև՝ հեշտ է: Եվրոպական երաժշտական ժամանակայից արտահայտչամիջոցները կոմպոզիտորների տեխնիկական հնարավորությունները ընդլայնելու միջոց է: Այն, տաղանդավոր արվեստագետին հնարավորություն է տալիս նոր միջոցներով հարստացնել ստեղծագործական միտքը: Լինելով ավելի շատ տեխնիկական ու հաշվարկային, այդ միջոցներով ստեղծված երաժշտությունը, նաև, հեռացավ լայն հասարակության հետաքրքրությունների շրջանակից: Սկսվեց ,, դատարկ,, համերգասրահների շրջանը: Մինչև 60-ական թվերն էլ հայ կոմպոզիտորները ստեղծում էին կամերային գործեր՝ ռոմանսեր, գորժիքային պիեսներ, (կվարտետ, սոնատ), բայց նախապատվությունը տալիս էին ավելի բարդ՝ սիմֆոնիկ և երաժշտաթատերական ժանրերին, քանի որ հենց մեծակտավ գործերում է ամբողջովին բացահայտվում արվեստագետի ստեղծագործական մտքի ու տաղանդի հզորությունը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930