Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «ԱՄՆ-ն, անվտանգության ապահովման առումով, վերադառնում է Եվրոպա»

Սեպտեմբեր 17,2014 21:24

«Այո՛, այս գագաթնաժողովը, ըստ էության, ՆԱՏՕ-ի ռազմավարության մեջ փոփոխություն մտցրեց»,- այսօր՝ սեպտեմբերի 17, «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» քննարկման ընթացքում հայտարարեց Տարածաշրջանների հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը:

Նա, վերլուծելով գագաթնաժողովի արդյունքները նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, անվտանգության ապահովման առումով, վերադառնում է Եվրոպա եւ Բալթյան տարածաշրջան: Դրա վառ օրինակ նա համարում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Օբամայի այցը Էստոնիա:  Հիմնական խնդիրներից մեկը պարոն Շահնազարյանը համարում է Ռուսաստանի նոր քաղաքականությունը, որն ուղղված է վերանայելու եվրոպական գոյություն ունեցող անվտանգության համակարգը եւ վերադարձ դեպի խորհրդային միության փլզման արդյունքները կասկածի տակ դնելու վիճակը:

Նրա խոսքերով՝ կա ՆԱՏՕ-ի անդամ երկրների 2 խումբ՝ անվտանգություն ապահովողներ եւ անվտանգություն սպառողներ. «Առաջին խմբի շատ ցայտուն օրինակն էր Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը,  որով ստեղծում է  նոր կառույցներ ՆԱՏՕ-ի ներսում, որը ես կասեի՝ ՆԱՏՕ-ի ներսում, որը հստակ հասկանում է Ռուսաստանի նոր քաղաքականության վտանգը եւ պատրաստ է ամենալուրջ քայլերի այդ վտանգը չեզոքացնելու համար»:

Անդրադառնալով պատժամիջոցներին ուղղված Ռուսաստանի տնտեսությանը
Դավիթ Շահնազարյանը նշեց, որ այդ պատժամիջոցները հարված են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը, սակայն դրանք Կրեմլին չեն ստիպում փոխել իր քաղաքականությունը:  Փորձագետը գագաթնաժողովի գլխավոր արդյունք է համարում Վրաստանի հետ հատուկ հարաբերությունների ստեղծումը, քանի որ դա էապես մեծացնում է ՆԱՏՕ-ի դերակատարությունը տարածաշրջանում եւ նպաստելու է տարածաշրջանի կայունացմանը:

«Գագաթնաժողովի ամենակարեւոր արդյունքն է, որ չհաջողվեց այն, ինչ խոստացել էր անել հարեւան երկրի՝ Թուրքիայի նախագահը, որ առանձին հարցով բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի վրա պետք է որոշում ընդունվեր: Ես կարծում եմ, որ Հայաստանի մասնակցությունը բարձր մակարդակով նաեւ կանխեց այդ ամենը»,- հավելեց նա:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930