Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյան. «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցությունը Հայաստանի շահերից է բխում»

Սեպտեմբեր 17,2014 19:52

«Մենք համարում ենք, որ Ուելսի գագաթնաժողովի այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում եւ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձեւակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում քաղաքական որոշ զարգացումների պայմաններում նշելով տարածքային ամբողջության մասին, սակայն ուղղակիորեն չնշելով ազգերի ինքնորոշման եւ ժողովուրդների հավասար իրավունքների մասին»,- այսօր՝ սեպտեմբերի 17, «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Նա նշեց, որ համարում է, որ այդպիսի ընտրողական մոտեցումը կարող է վնասել բանակցային գործընթացին, տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը: Կորյուն Նահապետյանը հավելեց, որ երկակի ստանդարտների թույլատրմամբ եւ ընդհանուր բնորոշումների պայմաններում Ադրբեջանն ավելի ու ավելի է կտրվում իրականությունից եւ ռազմատենչ հռետորաբանությամբ եւ քաղաքականությամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգավորման միջազգային հանրության մոտեցմանը:

Նա համարում է, որ գագաթնաժողովի մասնակցությունը Հայաստանի շահերից է բխում, եւ այդ մասին է վկայում Հայաստանի մասնակցությունը նախագահի մակարդակով, մի բան, որ բացակայում էր նախորդ տարիներին.

«Հայաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի չափանիշների կիրառմամբ մեկ բրիգադի կազմավորումը եւ նպատակ ունի այդ բրիգադի ստորաբաժումները գնահատել մեկ օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում, այդ կերպ դարձնելով դրանք փոխգործունակ եւ ունակ իր ղեկավարած գործողություններում: Ինստիտուցիոնալ մակարդակով ՆԱՏՕ-ի հետ համագործակցումը ներառում է միջոցառումներ ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, թափանցիկության, մամուլի ազատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930