Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյան. «ՆԱՏՕ-ն վերականգնում է ավանդական ռազմական դաշինքի էությունը»

Սեպտեմբեր 17,2014 18:49

«Սեպտեմբերի սկզբին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը առանձնակի կարեւորություն ներկայացրեց ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ համաշխարհային խնդիրների մակարդակով»,- այսօր՝ սեպտեմբերի 17, «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Նրա խոսքերով՝ գագաթնաժողովը ունի մի շարք առանձնահատկություններ, դրանցից է այն հանգամանքը, որ այն տեղի ունեցավ մի ժամանակահատվածում, երբ տարբեր տարածաշրջաններում մի քանի հակամարտություններ զուգահեռ խորանում են.

«Համաշխարհային զարգացումների տարբեր փուլերում ՆԱՏՕ-ն միշտ ընկալվել է որպես ռազմաքաղաքական կառույց, սակայն ժամանակ առ ժամանակ առկա էին նրա առկայության դրույթի փոփոխություն՝ ի օգուտ քաղաքականի: Այս գագաթնաժողովի ընթացքում շեշտը միանշանակորեն դրվեց արձագանքման ռազմական կողմի վրա, այլ հարց է, թե որքանով են պատրաստ անդամ երկրները համապատասխանեցնել իրենց պաշտպանական կարողությունները ՆԱՏՕ-ի այժմյան պահանջներին»:

Կորյուն Նահապետյանը նշեց, որ գագաթնաժողովին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գործընկերների միջազգային անվտանգության խնդիրներին ուշադրություն ցուցաբերելուն: Ըստ նրա՝ այդ մոտեցումն ենթադրում էր ոչ միայն ռազմական բաղադրիչ, այլ նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ճգնաժամերի կառավարում, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն.

«Այսինքն՝ թեպետ ՆԱՏՕ-ն վերականգնում է ավանդական ռազմական դաշինքի էությունը առաջնային է համարում գործընկեր երկրներում բարեփոխումների իրագործումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930