Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր գծանշանների հատվածում տեսախցիկներ չկան, մի’ վճարեք, ոչ ոք չի վերահսկում» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2014 18:05

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներից 10 վարորդ սպասում է կարմիր գծանշանների հատվածում կայանման համար չվճարելու տուգանքներին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նրանք այսօր բոյկոտեցին կարմիր գծանշանները ու կայանելով ավելի քան 20 րոպե այդ «ծառայության» համար չվճարեցին:

«23 րոպե է՝ մենք կանգնած ենք, արեցինք այն, ինչ խոստացել ենք: Ավելի քան 8 րոպե թույլատրված ժամանակահատվածից կանգնած ենք կարմիր գծերում, բոլորդ համոզվեցիք, որ ոչ մի տեսախցիկ այստեղ չի նկարում, ոչ մի շրջիկ մեքենա չի շրջում, վճարման մասին նախազգուշացնող ոչ մի ցուցանակ չկար: Հարգելի քաղաքացիներ, կանգնեք կարմիր գծերի մեջ եւ վստահ եղեք, որ ոչ ոք իրավունք չունի ձեզ պարտադրել վճարելու այդ տարածքներում կանգնելու համար»,- ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

IMG_3791

Նա հիմնավորեց նաեւ իր հորդորը, թե ինչու է պնդում, որ կարմիր գծերի հատվածում կայանելու համար չվճարողներին ոչ ոք չի կարող պարտադրել, որովհետեւ. «Այն տարածքները, որոնք գծանշված են կարմիր գծանշաններով չեն համապատասխանում կառավարության 2010 թվականի բնութագրմանը, թե ինչ է նշանակում կայանատեղի: Այն տեղերը, որոնք գծանշել են, երթեւեկության հատվածներ են, կայանատեղեր չեն: Դրանք չունեն կառավարության սահմանած համապատասխան բնութագիրը, այսինքն` չունեն ապահով ելք ու մուտք»:

Հետո էլ ասաց, որ կարմիր գծերի համար գանձվող գումարները հարկատեսակների մեջ չեն մտնում, բայց տուրք էլ չէ, որովհետեւ. «Տուրքը կատարվում է որոշակի ծառայության դիմաց: Իսկ սա ծառայություն չէ: Ահա թե ինչու չպետք է վճարել կարմիր գծանշաններով կայանատեղերի համար»:

Նա նաեւ ասաց, որ իրենց հաջորդ երթը նախատեսել են սեպտեմբերի 26-ին, այս անգամ բողոքելու են ԴԱՀԿ-ի գործառույթներից:

Հիշեցնենք, որ տուգանքները չվճարած վարորդների հաշիվները ԴԱՀԿ-ի կողմից սառեցվում են: Իսկ հոկտեմբերի 3-ին կրկին ավտոերթ, այս անգամ, ըստ պարոն Հակոբյանի. «Անհնազանդության ավտոերթ է լինելու: Ծամոնի նման այսպես անվերջ ձգել չենք կարող: Ակնկալում ենք կոնկրետ որոշումներ:

 

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930