ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին` Ռոմա Գասպարյանը ձերբակալվել է դեռևս այս տարի ամռանը՝ հուլիսին հարուցված քրեական գործի շրջանակներում:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ 2014թ. հուլիսի 7-ին նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել՝ Ռոման Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին` ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը:
Նույն օրը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Ռոման Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Միևնույն ժամանակ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում