Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը պատասխանում է Վարդան Բոստանջյանին

Սեպտեմբեր 17,2014 16:16

Երեկ «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը 3 պայման առաջարկեց իշխանությանը, որը կատարելուց հետո կհամաձայնեն մասնակցել սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումներին:
Այդ պայմաններն են՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն` հիմքում ունենալով նախորդ գումարման ժամանակ ՀՅԴ-«Ժառանգություն» խմբակցությունների 11 կետից բաղկացած ամբողջական փաթեթը, ինչը հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից:

Երկրորդ պայմանն այն է, որ ԱԺ-ն առաջիկայում պետք է ընդունի օրենք «Խորհրդարանական ընդդիմության մասին»՝ օրենքով ընդդիմությանը օժտելով վերահսկողական լուրջ լծակներ: Եվ երրորդ՝ սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո, արդեն բարեփոխված Սահմանադրությամբ անցկացնել համապետական նոր ընտրություններ 2016թ. գարնանը:

Ռուբեն Հակոբյանի այդ ելույթից հետո ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը «Առավոտ» թերթի հետ զրույցում այսպես էր արձագանքել այդ պայմաններին. «Հերթական անգամ ես տեսա, որ մեղկ ու կրակ է ազգս, քան որոշում կայացնողները: Գործիչ կա, իշխանությունը վերարտադրում է, այդքան բան: Մենակ դա է նշանակում, ուրիշ ոչինչ»:
Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Հակոբյանը պատասխանեց Վարդան Բոստանջյանի դիտարկմանը. «Եթե չեմ սխալվում, իմ ելույթը տպվել է եւ ձեր կայքում եւ մի շարք կայքերում տեղադրվել է ելույթիս տեսագրությունը: Ինչքան գիտեմ, Վարդան Բոստանջյանը բավականին գրագետ, նույնիսկ լուրջ գիտական կոչումներ ունեցող մարդ է: Խորհուրդ կտամ մեկ անգամ եւս ուշադիր ընթերցի կամ դիտի ելույթիս տեսագրությունը: Կարծում եմ, նա չի ընկալել ելույթիս բուն էությունը, որովհետեւ նույնիսկ կիսագրագետին էլ հասկանալի կլինի խոսքիս քաղաքական բուն շեշտադրումները: Եթե, իհարկե, Վարդան Բոստանջյանն իր գնահատականներով այլ նպատակ չի հետապնդում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930