Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանի հորդորը Վլադիմիր Գասպարյանին

Սեպտեմբեր 17,2014 15:30

«Դա կարծես թե նախազգուշացում էր վճռական ճակատամարտից առաջ, թե ինչով կարող է այն ավարտվել ընդդիմության համար»,-անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` թեժ աշնան կողմնակիցներին «սառը ցնցուղ» խոստանալու հայտարարությանը,  այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ըստ նրա` ոստիկանապետը, թեկուզ կատակի տեսքով, բայց քաղաքական գործընթացներին միջամտելու դրսևորում է ցուցաբերել` բացահայտ հայտ ներկայացրել աշնանային քաղաքական գործընթացներին մասնակցելու:

Ստեփան Սաֆարյանն այն տպավորությունն է ստացել, որ ՀՀ ոստիկանապետը սեփական նախաձեռնությամբ նման հայտարարություն չի արել, այլ «նրա միջոցով դա ասվել է ամենաբարձր մակարդակով»:

Դատապարտելով ոստիկանապետի նման պահվածքը` պարոն Սաֆարյանն ասաց. «Եթե ուզում էր խոսել այդ խնդրից, կարող էր ասել, որ մենք մեր պարտականությունները կատարելու ենք ինչպես միջազգային օրենսդրությունն է պահանջում և վերջակետ: Բայց դրանից հեռու անցնել ու ասել, թե մենք կարող ենք ավելի թեժ աշուն խոստանալ, սա նշանակում է հայտ ներկայացնել աշնանային քաղաքական գործընթացներին մասնակցելու, ինչն անթույլատրելի է»:

Ստեփան Սաֆարյանը ոստիկանության վերջին տարիների վարքագիծը որակեց որպես «ճոճանակի նման տատանվող, երբ որոշ ակցիաներում կարող են լինել բիրտ ու ավտորիտար, որոշ դեպքերում քիչ թե շատ տանելի վերաբերմունք ցուցաբերեն»:
Ստեփան Սաֆարյանը Վովա Գասպարյանին հորդորելով նշում է, թե, եթե ուզում է լավ առումով հիշվի հասարակության մեջ, ապա նման հայտարարություններ չպետք է հնչեն:

Հիշելով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պարոն Սաֆարյանը նշեց, թե այն ժամանակ էլ նա էր կեսկատակ սպառնում հեղափոխությունը խեղդել օրորոցում, իսկ դրա հետևանքները ցավալիորեն տեսանք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930