Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր շատ ընտանիքներ մեկ երեխա են ունենում

Սեպտեմբեր 17,2014 15:23

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծնելիության 0,4 տոկոսով աճ է գրանցվել. հանրապետությունում ծնվել է 19 401 երեխա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ խոսելով Հայաստանի ժողովրդագրական խնդիրների եւ վիճակագրական տվյալների մասին:

Ըստ նրա` ՀՀ-ում ծնելիության թվաքանակը 90-ական թվականներից մինչեւ 2001-ը 2,5 անգամ նվազել էր, հետո որոշակի չափով աճել, սակայն, ինչպես տիկին Կույումջյանն է փաստում, 2011-ից ծնելիության մակարդակը կրկին սկսել է իջնել. «Սա միայն առաջին 6 ամսվա պատկերն է , չգիտենք մինչեւ տարեվերջ` ծնելիության մակարդակն աճ կգրանցի՞ թե՞` ոչ»,- ասաց նա:

Ըստ Կարինե Կույումջյանի՝ այսօր շատ ընտանիքներ սահմանափակվում են մեկ երեխայով. «Երեխաները քիչ են ծնվում առաջին հերթին սոցիալական անբավարար պայմաններից: Շատ ընտանիքներ են ցանկանում երեխաներ ունենալ, բայց չեն կարողանում: Մտածում են՝ մեկ երեխա լինի, գոնե մեկին կրթության տան ու ապահովեն մինիմալ պահանջները»:
Կարինե Կույումջյանը անդրադառնալով վերջին տարիների միգրացիոն իրավիճակին, նշեց, որ 2009-ից սկսած արտաքին եւ ներքին միգրացիոն տեղաշարժում ներգրավված է եղել 15 տարեկան եւ բարձր տարիքի անդամների 9,5 տոկոսը. «Վերջին չորս տարվա ընթացքում արտաքին միգրանտները կազմել են 115 հազար մարդ, իսկ միջին տարեկան գնահատականը՝ 29 հազար մարդ»,-ասաց Կույումջյանը՝ հավելելով, որ Հայաստանից մարդիկ հիմնականում արտագաղթել են Ռուսաստան:

Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930