Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել է վարորդների ծխելու 2, տրանսպորտային միջոցի անբավարար վիճակի 5, ուղևորասրահում երաժշտություն միացնելու 4 դեպք

Սեպտեմբեր 17,2014 14:29

Մայրաքաղաքի ներքաղաքային հասարակական տրանսպորտում քաղաքացիների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի ուսումնա¬սիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության և «Երևանտրանս» ՓԲԸ համապատասխան բաժնի ստուգայցերից զատ, այսուհետ պարբերական դիտարկումներ կիրականացնեն նաև վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները:

Երևանի քաղաքապետի հանձնարարականի շրջանակում սեպտեմբերի սկզբին ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում շահագործվող շուրջ 60 տրանսպորտային միջոցներում նման դիտարկումներ են իրականացրել Արաբկիր վարչա¬կան շրջանի աշխատակազմի աշխատակիցները: Արձանագրվել է վարորդների ծխելու 2, տրանս-պորտային միջոցի անբավարար վիճակի 5, ուղևորասրահում երաժշտություն միացնելու 4 դեպք։ Դիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ին` արձանագրված թերությունները ուսումնասիրելու և դրանք վերացնելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930