Այսօր լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին՝ ՀՅԴ-ն 2012-2013-ի ընտրությունների արդյունքները կասկածի տակ էր դնում, հավատո՞ւմ եք, որ Սահմանադրական հանրաքվեն կանցնի առանց կեղծիքների՝ նա պատասխանեց, որ դա իշխանությունների պահել-չպահելու հարց չի. «Մենք ամեն ինչ կանենք, որ հանրաքվեն լինի ավելի լիարժեք»:
Ըստ Արմեն Ռուստամյանի, ինչպես միշտ, իշխանությունները գնում են զիջումների, երբ տեսնում են, որ կա վտանգ՝ ամբողջը կորցնելու. «Այստեղ որ զիջում կա՝ մենք դա տեսնում ենք: Մեր գործընկերները դա չեն տեսնում: Եթե, իհարկե, փաթեթն ընդունեն, դա կլինի իշխանության ապակենտրոնացում: Կթուլացնի իշխանության գերկենտրոնացումը: Ոչ մի իշխանություն չի ուզում թուլացնի իր եղած հնարավորությունները: Հիմա որ իրենք ասում են հանրաքվեն վերածենք իշխանափոխության՝ մենք հենց այդ էլ անում ենք: Հանրաքվեն կարեւոր օղակն է իշխանափոխության համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ