Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Պատժամիջոցներից հետո Ռուսաստանը ընդամենը մեկ տոկոս տնտեսական աճ կունենա այս տարի»

Սեպտեմբեր 17,2014 13:36

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր «Անալիտիկ» կենտրոնում անդրադառնալով Ռուսաստանի դեմ Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից կիրառած նոր պատժամիջոցներին, նշեց, որ այդ պատժամիջոցները իրենց բացասական ազդեցությունն են թողնելու թե Ռուսաստանի, եւ թե Եվրամիության եւ ԱՄՆ-ի տնտեսությունների վրա։

Ըստ տնտեսագետի կանխատեսումների՝ հնարավոր է, որ պատժամիջոցներից հետո Ռուսաստանը ընդամենը մեկ տոկոս տնտեսական աճ ունենա այս տարի։ Եվրամիության երկրներում տնտեսական աճի տեմպերը նույնպես նվազելու են՝ մինչեւ անգամ 0,8 տոկոս։
Պրն Խաչատրյանի մեկնաբանությամբ՝ պատժամիջոցի յուրաքանչյուր տեսակ իր բնույթով ազդելու է այս կամ այն ոլորտի վրա.«Փորձում են կիրառվող սանկցիաների բնագավառները նավթի գների իջեցման միջոցով կատարել կամ ռազմարդյունաբերության ոլորտում։ Երբ կոնկրետ հարվածում են ռազմարդյունաբերության ոլորտը՝ փորձում են խզել պայմանագրերը, սա նպաստելու է Ռուսաստանի ռազմական ուժի թուլացմանը։ Իսկ նավթի գների իջեցմամբ էլ հարվածելու են Ռուսաստանի ֆինանսական շուկային»։
Պրն Խաչատրյանն առանձնացրեց նաեւ, որ խնդիրներ կան բանկային ոլորտում, երբ, օրինակ, կարճացնում են տրվող վարկերի ժամանակահատվածը.« Եթե ռուսական կազմակերպությունները փորձեն վարկ վերցնել Եվրոպայից ֆինանսավորվող կառույցներից, նրանց համար այս կարճացված ժամանակահատվածը կրկին խնդիրներ է առաջացնելու»։

Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանում նաեւ նվազում են դոլարով արվող գործարքները. «Այս պարագայում ռուսական ռուբլին արժեզրկվում է եւ ռուսական տնտեսության մեջ սա բերելու է դոլարի քանակի նվազեցման։ Նաեւ տնտեսության մեջ դոլարի ծավալների կրճատման վախից, արժույթային շուկաներում սկսել են մեծ քանակությամբ դոլար գնել»։

Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ երկու կողմերի համար էլ բավականին բարդ է լինելու երկար ժամանակ դիմանալ պատժամիջոցների ճնշումներին. «Այս տեսանկյունից ԱՄՆ-ն իր նավթային պահեստները բացել է եւ փորձում է արդյունահանել, սակայն, նավթի գինը իջեցնելով, այդ գործընթացը երկար պահել նա չի կարողանա, քանի որ նավթի արդյունահանումը աստիճանաբար թանկանում է եւ հետագայում ավելի թանկ արդյունահանվող նավթը վաճառելու վրա իր ազդեցությունը կթողնի։ Սա կտանի նրան, որ նավթի գնի գծով սանկցիաները կդադարեն։ Պատժամիջոցները կդառնան անիմաստ»։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական պատժամիջոցներին, տնտեսագետի խոսքով Ռուսաստանն իր հարուստ գյուղատնտեսության միջոցով կկարողանա կանխել գյուղատնտեսական պատժամիջոցները։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930