Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրասիական միությունը տղամարդ չէ, Հայաստանն էլ կույս աղջիկ չէ». փորձագետ

Սեպտեմբեր 17,2014 12:53

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի համոզմամբ, Հայաստանը պետք է մտքից հանի ինչ-որ միության փեշի տակ մտնելու ցանկությունը:

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում նա ասաց, որ արտաքին աշխարհը վատ աչքով է նայում սրա, նրա փեշի տակ մտնող պետությանը. «Այսպես կոչված էլիտան չի գիտակցում, որ դրսից նայողը, երբ նկատում է, որ պետությունը փորձում է ինչ-որ մեկի փեշի տակ մտնել, այդ պետությանը վերաբերում են համապատասխանաբար: Երբ պետության վերնախավը գիտակցում է իր շահերն ու տեւական ժամանակ պայքարում է իր շահերի համար, շատ դանդաղ կողքինները սկսում են հաշվի նստել տվյալ պետության հետ: Պետք է հասկացնենք բոլորին, որ ունենք մեր շահերն ու պետք է պաշտպանենք»:

Հարցին, թե Հայաստանին խաբեցի՞ն Եվրասիական միությանն անդամակցելու հարցում, թե՞ դեռ սպասենք, որ կընդգրկեն, ասաց. «Եվրասիական միությունը, տղամարդ չէ, Հայաստանն էլ կույս աղջիկ չէ: Եթե սկսում ենք պետական կառավարման արտաքին քաղաքականությունը գնահատելիս խոսել նման կատեգորիաներով, թե մեզ խաբեցին, թե սպասե՞նք, դրա համար կան համապատասխան գերատեսչություններ, թե խաբվել են, ուրեմն թող հրաժարական տան, գնան, եթե վատ են հաշվարկել, թող շտկեն կամ բացատրեն»:

Ըստ նրա, Ռուսաստանի պատմությունից տգետներն են միայն անընդհատ կարծիք հայտնում, թե Ռուսաստանը կչոքի.« Իրենք չգիտեն պատմությունը, որովհետեւ Ռուսաստանը ավելի բարդ դրությունների մեջ է եղել, բայց դրանից դուրս է եկել որպես ավելի ագրեսիվ կայսրություն: Կամ նրանք, որ մտածում են, թե Արեւմուտքը արագ նահանջ կապրի, նույնպես սխալվում են, որովհետեւ Արեւմուտքի համար էլ կյանքի ու մահու պայքար է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930