Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կիսելյովը խռոված է Հայաստանից. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 17,2014 12:13

Հմայակ Հովհաննիսյանն անկեղծացավ, որ Կիսելյովը խռովել է Հայաստանից, պատճառը հայտնի դեպքերն էին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ընդունելության ժամանակ Կիսելյովն հայտարարել էր, թե ռուսաց լեզուն հետին պլան է մղվել, այդ պատճառով անհրաժեշտ է լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարել: Խոսել էր Հայաստանում ռուսերենի դերի նվազման անթույլատրելիության մասին։ Դրանից, հավելել էր նա, կախված է Հայաստանի ազգային անվտանգությունը։ Այդ հայտարարություններից հետո հանրության շրջանում բողոքի ալիք էր բարձրացել։

Հմայակ Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինչպես է Կիսելյովն արձագանքել հանրության նման դժգոհություններին, ասաց, որ Կիսելյովը շատ դժգոհ էր այդ հանդիպումից, ասել է, որ դա կազմակերպված սադրանք է եղել եւ իրեն ներքաշել են տհաճ պատմության մեջ, եւ եթե կրկին նրան հրավիրեն ԱԺ, նա բնականաբար կմերժի։

«Երբ նա այդ հայտարարություններն արել էր, ես արտերկրում էի, կարող եմ միայն իմ ափսոսանքը հայտնել, որ նա համաձայնել էր ելույթ ունենալ Ազգային ժողովում, որտեղ իր համար նախապատրաստվել էր ծուղակ եւ կազմակերպվել էր սադրանք։ Ի վերջո` ինքն իր հոժար կամքով չէր եկել Ազգային ժողով ինչ-որ բան ասելու։ Եթե ես թամադա եմ հրավիրում, նրա ասած-չասածի համար ես եմ պատասխանում, որովհետեւ դա իմ միջոցառումն է, եթե օտարին թույլ եմ տալիս արտահայտվելու, ապա նախօրոք գիտեմ ինչ պետք է ասի։ Իրենք էլ բերեցին hummer-ով, տեսանյութը գցեցին youtube, իրենք էլ խայտառակեցին Կիսելյովին։

Նույն Կիսելյովը քանիցս մասնակցել է քաղաքագետների միության միջոցառումների, ոչ մի ավել-պակաս բան չի ասել, բոլոր ասածները չափված-ձեւված են եղել, որովհետեւ մեր կաբինետում մանրամասն քննարկել ենք, թե ինչպես պետք է խոսի, ինչ պետք է ասի»,- մանրամասնեց Հմայակ Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ Hummer մակնիշի ավտոմեքենայով ընդունելությունը նույնպես ծուղակի մի մասն է կազմել։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930